
Ֆերմինն՝ իր և Գավիի հարաբերությունների մասին
Ֆերմինը ցանկացավ վերջ դնել իր ընկերոջ հետ ունեցած տարաձայնությունների մասին լուրերին, այն ընկերոջ, որին նա եղբայր է համարում։
Վերջին շաբաթներին շատ է խոսվում Ֆերմին Լոպեսի և Գավիի հարաբերությունների մասին։ Նրանք մանկությունից ի վեր ընկերներ են եղել, սակայն շրջանառվում է լուրեր, որ նրանց հարաբերությունները վերջերս սառել են, և երկու ընկերները հեռացել են միմյանցից։
Mundo Deportivo-ին տված բացառիկ հարցազրույցում Ֆերմին Լոպեսը անդրադարձավ այս թեմային․ «Գավին իմ ընկերն է եղել 12 տարեկանից։ Ես նրան ճանաչում եմ դեռ Բետիսում խաղալու ժամանակներից, բայց Լա Մասիային միանալուց ի վեր նա իմ ընկերն է եղել, ինչպես եղբայրս», – մեկնաբանեց նա։
«Մենք շատ բան ենք կիսել։ Մարդիկ միշտ ենթադրություններ են անում։ Սա չի փոխվելու․ նա դեռ իմ ընկերն է։ Մենք լավ հարաբերություններ ունենք, ինչպես միշտ, և ես այլևս ոչինչ չունեմ ասելու այդ մասին», – հետագայում ավելացրեց Ֆերմինը՝ խոսելով իր ընկեր Գավիի մասին։
Հարկ է հիշել, որ երկու խաղացողներն էլ անցել են Բետիսի երիտասարդական համակարգի միջով, նախքան Բարսելոնա տեղափոխվելը։ Այնտեղ նրանց հարաբերությունները շատ մտերիմ էին, քանի որ տարիքային տարբերությունը ընդամենը մեկ տարի է․ Ֆերմինը ծնվել է 2003 թվականին, իսկ Գավին՝ 2004-ին։