
Այլ
ESPN. Աշխարհի թոփ-5 կիսապաշտպանները
Հանրահայտ ESPN-ը հրապարակել է աշխարհի լավագույն 100 գործող կենտրոնական կիսապաշտպանների ցուցակը։ Այն ունի հետևյալ տեսքը․
- Պեդրի Բարսելոնա
- Դեկլան Ռայս Արսենալ
- Ֆեդերիկո Վալվերդե Ռեալ Մադրիդ
- Ալեքսիս ՄաքԱլիստեր Լիվերպուլ
- Վիտինյա ՊՍԺ
Պարբերականի այս հրապարակումից հետո սոցցանցերում մեծ աղմուկ է բարձրացել։ Տարբեր օգտատերեր գրում են.
– Դեկլան Ռա՞յս։ Մադրիդից յուրաքանչյուր անօթևան նրանից ավելի լավն է։
– Ինչո՞ւ է Վիտինյան միայն հինգերորդը։
– Չեմ կարողանում հասկանալ՝ ուր է Ջուդ Բելինգեմը։
– Սա հաստատ PR արշավ է, բայց ո՞ւմ համար։
– Վալվերդեի համար բարձր չէ՞։