ad-banner-1
Մեսսի

Էսպանյոլի գաղտնի փորձը՝ Մեսսիին խլելու Բարսայից

Էսպանյոլի ղեկավարությունը 2005-ի Մ-20 աշխարհի առաջնությունում Մեսսիի փայլուն խաղից հետո օգտագործել է Բարսելոնայի կազմում առկա իրավական փոքր բացը՝ նրան մոտենալու համար։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Պաբլո Զաբալետան, ով 2003–2006 թթ. հանդես էր եկել Էսպանյոլում և դարձել էր 2006-ի Իսպանիայի գավաթակիր, պատմել է, որ այդ շրջանում ակումբը ակտիվորեն փորձել է հասկանալ՝ արդյոք հնարավոր է ձեռք բերել երիտասարդ արգենտինացուն։ Զաբալետան ընդգծում է, որ հենց իրեն էին դիմել՝ հաշվի առնելով իր մտերմությունը Մեսսիի հետ և այն, որ երկուսն էլ Մ-20 Մունդիալում հանդես էին եկել Արգենտինայի հավաքականում։

Գրեթե երկու տասնամյակ անց՝ Post United հարթակի El After հաղորդման ընթացքում, Զաբալետան բացահայտեց, որ Էսպանյոլը նույնիսկ ուսումնասիրել է բոլոր իրավական քայլերը, սակայն Բարսելոնան երբեք չի դիտարկել Մեսսիի վաճառքը, և հնարավոր տրանսֆերը մարել է դեռ մեկնարկից։

Աղբյուր՝ Sport

Anna

Հեղինակ՝ Anna