ad-banner-1

Էնրիկեն ասել է՝ ով է պատմության լավագույնը

Բարսելոնայի նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է պատմության լավագույն ֆուտբոլիստի մասին։

«Ինձ համար, անկասկած, Լեո Մեսսին ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է։ Մեսսիի լավագույն մարզավիճակը պահպանվեց 10-15 տարի, նա է լավագույնի ցուցանիշը։ Նրա երկարակեցությունը, ամենաբարձր մակարդակում երեք օրը մեկ պայքարելն ամեն ինչ ասում են։

Ես տեսել եմ Մեսսիի մարզումները, որոնց ժամանակ նա կարող էր անել բաներ, որոնք պատկանում են այլ մոլորակի, անհավանական բաներ։

Անկեղծ ասած՝ եթե ուզում ենք Մեսսիին կանգնեցնել, հնարավոր չէ դա անել միայն մեկ ֆուտբոլիստով։ Այդ դեպքում մենք ուղղակի շանս չունենք։

Պետք է թիմային պաշտպանվենք։ Բոլորը պետք է պատրաստ լինեն պաշտպանվել, բոլորը պետք է պատրաստ լինեն ստանալ, փոխանցել եւ պահել գնդակը, քանի որ Լեո Մեսսին կարող է շրջանցել յուրաքանչյուր ֆուտբոլիստի»,- ասել է Լուչոն։

Այսօր՝ Երեւանի ժամանակով 20։00-ին, Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ն հանդիպելու է Ինտեր Մայամիին։

Պատասխանել