
Էլենա Ֆորտը՝ Կամպ Նոուի իրավիճակի մասին
ՖԱ Բարսելոնայի ինստիտուցիոնալ փոխնախագահ և տնօրենների խորհրդի խոսնակ Էլենա Ֆորտը մեկնաբանել է Գամպերի գավաթի հանդիպումը Կամպ Նոուից տեղափոխելու որոշումը․
«Այսօր ակումբը հայտարարեց, որ Քաղաքային խորհրդի հետ համաձայնության է եկել չեղարկել օգոստոսի 10-ին ծրագրված Գամպերի գավաթի հանդիպումը Կամպ Նոու ստադիոնում անցկացնելու որոշումը։
Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։
Պատճառը աշխատանքների կատարման և ժամկետների առումով քաղաքային կանոնակարգերը խստորեն պահպանելու և բավարար ժամանակ տրամադրելու անհնարինությունն է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը մշակելու համար, որպեսզի Քաղաքային խորհուրդը կարողանա տրամադրել շահագործման առաջին թույլտվությունը։
Աշխատանքի հսկայական ծավալն արդեն կատարվել է, բայց արդյունքը բավարար չէ քաղաքային կարգավորումներին համապատասխանելու և առաջին թույլտվությունը ստանալու համար։
Այս կարգավորումները հիմնականում համապատասխանեցված են այն շինությունների համար, որոնց կառուցումը սկսում է, ավարտվում, ստուգվում և հանձնվում բնակության։ Բայց մենք գործ ունենք յուրահատուկ նախագծի հետ, որը իրականացվում է օր օրի, փոխվում է ամեն օր, այն ապրող կառուցապատում է։ Դա էլ բարդացնում է իրավիճակը։
Մենք սերտորեն աշխատում ենք Քաղաքային խորհրդի և այլ շահագրգիռ կողմերի հետ շահագործման առաջին արտոնագիրը հնարավորինս շուտ ստանալու նպատակով»,- ասել է Ֆորտը։