ad-banner-1

Դերբիից առաջ Բարսելոնայում անակնկալ կորուստ կա

Բարսելոնայի ճամբարում մտահոգիչ նորություն կա․ SPORT-ի լրագրող Կառլոս Մոնֆորտի հաղորդմամբ՝ թիմի հարձակման առաջատարներից Լամին Յամալը այսօր չի մասնակցել ընդհանուր մարզմանը՝ Էսպանյոլի դեմ սպասվող կատալոնական դերբիից ընդամենը 48 ժամ առաջ։

Թիմը երեկոյան հավաքվել էր Ժոան Գամպերի մարզաբազայում՝ սկսելու 2026 թվականի առաջին մարզումն ու անցկացնելու նախավերջին պատրաստությունը Էսպանյոլի հետ հանդիպումից առաջ։ Սակայն Յամալը, թեև ժամանել էր ակումբի բազա, մի քանի րոպե անց հեռացել է և չի կարողացել մասնակցել Հանսի Ֆլիկի ղեկավարած հավաքական մարզմանը։

Առայժմ Բարսելոնան պաշտոնական հաղորդագրություն չի տարածել խաղացողի բացակայության պատճառների վերաբերյալ, սակայն ակումբի աղբյուրները նշում են, որ խոսքը լուրջ խնդրի մասին չէ։

Իր հերթին AS-ի լրագրող Խավի Միգելը հայտնում է, որ Յամալի բացակայությունը պայմանավորված է ընդհանուր ֆիզիկական անհարմարությամբ։

Ներկայումս երկու աղբյուրներն էլ վստահեցնում են, որ ֆուտբոլիստի մասնակցությունը Էսպանյոլի դեմ խաղին վտանգի տակ չէ, և սպասվում է, որ նա պատրաստ կլինի մեկնել Կոռնելիա-Էլ Պրատ և մասնակցել հանդիպմանը։

Այնուամենայնիվ, մարզչական շտաբը ստիպված է լինելու ուշադիր հետևել իրավիճակին առաջիկա ժամերին, քանի որ Էսպանյոլի դեմ խաղից առաջ վերջին մարզումը նախատեսված է վաղը՝ ժամը 11։00-ին։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։