
Դեկուն որոշել է Բարսելոնայի աստղին փոխարինել Ռոնալդուի թիմակցով
Ըստ Don Balon-ի՝ կենտրոնական պաշտպանի դիրքի գլխավոր թեկնածուն Գոնսալու Ինասիուն է Լիսաբոնի Սպորտինգից, որը Պորտուգալիայի հավաքականում Կրիշտիանու Ռոնալդուի թիմակիցն է։
Ֆուտբոլիստի գործակալն արդեն հանդիպել է Դեկուի հետ, իսկ ինքը՝ ֆուտբոլիստը, մշտապես խաղում է ազգային հավաքականի հիմնական կազմում։
Որպես այլընտրանք դիտարկվում են ևս մի քանի անուններ։ Դրանց թվում են բրազիլացիներ Մուրիլյո դոս Սանտոսը Նոթինգհեմ Ֆորեստից, Լուիս Բենեդետին Պալմեյրասից, Լուկաս Բերալդոն Պարի Սեն-Ժերմենից, ինչպես նաև անգլիացի Մարկ Գեհին Կրիստալ Պելասից։
Այժմ կապտանռնագույնների գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի տրամադրության տակ են մնում չորս կենտրոնական պաշտպաններ՝ Արաուխոն, Անդրեաս Քրիստենսենը, ինչպես նաև Էրիկ Գարսիան և Պաու Կուբարսին, սակայն Ինյիգո Մարտինեսի հեռանալուց հետո պաշտպանության կենտրոնում կադրային խորությունը հարցեր է առաջացնում։
Չնայած լարվածությանը, ինքը՝ Արաուխոն, մտադիր է շարունակել իր կարիերան Բարսելոնայում։