ad-banner-1
դեկու-բարսա

Դեկու․ «Չեմ կարծում՝ Ֆրենկի դե Յոնգի պայմանագրի հետ խնդիրներ կլինեն»

Բարսելոնայի սպորտային տնօրեն Դեկուն անդրադարձել է թիմի որոշ ֆուտբոլիստների՝ Ֆրենկի դե Յոնգի և Ռոբերտ Լևանդովսկու պայմանագրային հարցերին, ինչպես նաև խոսել է նոր ձևաչափով Չեմպիոնների լիգայի մասին։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Ֆրենկի դե Յոնգի պայմանագրի երկարաձգման մասին․

«Մենք բանակցություններ ենք վարում։ Կարծում եմ՝ համաձայնության կգանք։ Նա մեզ համար կարևորագույն խաղացող է։ Կարծում եմ՝ Ֆրենկին երջանիկ է Բարսելոնայում, և մենք էլ շատ գոհ ենք նրանից։ Այնպես որ, չեմ կարծում, որ որևէ խնդիր կառաջանա»։

Ռոբերտ Լևանդովսկու ապագայի մասին․

«Լևանդովսկու դեպքում իրավիճակն այլ է։ Նա մեզ համար կարևոր էր և մինչ օրս կարևոր է։ Ես կարծում եմ, որ հաշվի առնելով նրա տարիքն ու կարիերան՝ պայմանագրի երկարաձգման հարցն ամեն տարի քննարկվելու է։ Մեր կարիերայում մի ժամանակաշրջան է գալիս, երբ ապագայի համար շատ ծրագրեր չենք կազմում։ Կարծում եմ՝ նա կենտրոնացած է այս մրցաշրջանի վրա, ինչպես և մենք։ Իր առաջընթացը կտեսնենք մրցաշրջանի ընթացքում, հետո կխոսենք դրա մասին։ Նա մի ֆուտբոլիստ է, որն ավելի շատ հենվում է իր կամքի, զգացմունքների և իրավիճակի մասին սեփական պատկերացումների վրա»։

Ռեշֆորդի տրանսֆերի մասին․

«Մեզ նման խաղացող էր պետք։ Դա մեր ծրագրի մի մասն էր։ Ամռանը կենտրոնացանք դրա վրա։ Չէինք կարծում, որ շտապ փոփոխությունների կարիք ունենք, եթե միայն ինչ-որ բան տեղի չունենար վերջին պահին»։

Ինյիգոյի հեռանալու մասին․

«Դա անսպասելի էր, բայց հարգանքից ելնելով՝ մենք չցանկացանք խոչընդոտել նրան»։

Ժոան Գարսիայի տրանսֆերի մասին․

«Դա անհրաժեշտություն էր Մարկի վնասվածքի պատճառով»

Նյուքասլի նկատմամբ հաղթանակի և Չեմպիոնների լիգայում նպատակների մասին․

«Շատ թիմեր հիանալի կերպով են համալրել իրենց կազմերը, օրինակ՝ Լիվերպուլը, որը նոր ֆուտբոլիստներ է ձեռք բերել, և Ռեալ Մադրիդը։ Այժմ թիմերն ավելի լավ մարզավիճակում են։ Մենք պետք է շատ ուժեղ լինենք, եթե ուզում ենք դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Պարի Սեն Ժերմենը հիանալի թիմ է։ Վերջին տարիներին նրանք ուժեղ կազմ են հավաքել, ճիշտ ձեռքբերումներ են արել, և նրանց մարզիչն ինձ շատ է դուր գալիս։ Նա մրցունակ է և լուրջ։ Նրանք Չեմպիոնների լիգայում հաղթելու գլխավոր հավակնորդներից են։ Մեզ սպասվում է լավ և հետաքրքիր խաղ։ Մենք պետք է յուրաքանչյուր խաղ ընդունենք այնպես, ինչպես կա։ Անիմաստ է երազել Չեմպիոնների լիգայի մասին, եթե չանցնենք խմբային փուլը։ Սա լավ խաղ է, բայց մենք կձգտենք միավորներ հավաքել՝ մեր նպատակին հասնելու համար՝ դուրս գալ եզրափակիչ»։

Նոր ձևաչափով ՉԼ-ի մասին․

«Կարծում եմ՝ նախորդ մրցաշրջանն անարդար էր արտագնա խաղերի առումով, երբ խմբային փուլում երկրորդ տեղը զբաղեցրինք։ Մենք ինչ-որ ժամանակ կորցրինք առավելությունը լավագույն ութնյակում։ Խմբային փուլից հետո գրեթե բոլոր պատասխան խաղերը արտագնա անցկացրինք, ներառյալ քառորդ եզրափակիչներն ու կիսաեզրափակիչները։ Ես կարծում էի, որ լավագույն թիմերը պետք է ունենան այդ առավելությունը՝ պատասխան խաղերը տանը անցկացնելով։ Այս մրցաշրջանում դա ուղղվել է, այնպես որ միշտ կա աճելու տեղ, բայց ինձ դուր է գալիս Չեմպիոնների լիգայի այս մոդելը»։

GORTEV

Հեղինակ՝ GORTEV

Ես Գոռ Թևոսյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել