
Կրկին գրանցման խնդիրներ․ Բարսայի գրասենյակներում լարվածություն է
Բարսելոնայում լարված օրեր են։ Հենց այն պահին, երբ թվում էր, թե ամեն ինչ ընթանում է ըստ պլանավորվածի՝ Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերից հետո և դեպի Ճապոնիա ու Կորեա շրջագայության նախապատրաստությունների ամենաթեժ փուլում, ակումբը չորեքշաբթի օրը որոշեց չեղարկել առաջիկա շրջագայությունը։ Բարսայի նման որոշումը պայմանավորված էր կազմակերպիչ ընկերության կողմից պայմանագրային մի շարք խախտումներով։
Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։
Թեև թիմն արդեն գրեթե պատրաստ էր մեկնել, ակումբի ղեկավարությունը մնաց Բարսելոնայում՝ մի քանի ուղղությամբ աշխատանքներ տանելու համար։ Կամպ Նոուի գրասենյակներում փորձում են հնարավորինս արագ հանգուցալուծել առաջացած խնդիրները և կարգավորել ֆուտբոլիստների գրանցումների հետ կապված հարցերը։ Մինչ այդ, ակումբի սպորտային հարցերը շարունակվում են զարգանալ Ciutat Esportiva-ում։

Ըստ Sport-ի՝ երեկ առավոտյան Դեկուն երկարատև հանդիպում է ունեցել դարպասապահ Ժոան Գարսիայի գործակալ Խուանմա Լոպեսի և փաստաբան Ռամոն Վալենսիայի հետ։ Հանդիպումը կապված չի եղել տրանսֆերային կամ մարզական նորությունների հետ։ Սակայն հանդիպումը նվիրված չի եղել տրանսֆերային կամ մարզական հարցերի քննարկմանը։ Դրա նպատակը Ժոան Գարսիայի գրանցման գործընթացում ծագած փաստաթղթային խնդիրների կարգավորումն էր, որն ակումբը ցանկանում է հնարավորինս շուտ լուծել։
Մադրիդցի իրավաբան Ռամոն Վալենսիան վերջին շրջանում հաճախակի է այցելում Բարսայի գրասենյակներ։ Նա առանցքային դեր է խաղացել Դանի Օլմոյի պայմանագրի ձևակերպման և հետագա գրանցման գործընթացում՝ պետական մարմինների միջամտությամբ։ Հենց նա է կազմել նաև Ժոան Գարսիայի պայմանագիրը և մասնակցել 25 միլիոն եվրոյի հասնող նրա հրաժարագնի շուրջ բանակցություններին։
Այժմ, մի քանի շաբաթ անց, Վալենսիան կրկին Ciutat Esportiva–ում է՝ իր գործընկերոջ՝ Niagara Sports Agency-ի տնօրեն Խուանմա Լոպեսի հետ։ Նրանց նպատակն է վերջնականապես կարգավորել փաստաթղթային հարցերը՝ դարպասապահի պաշտոնական գրանցման գործընթացը սկսելու համար։
Հանդիպմանը, որը տևել է շուրջ երկու ժամ, ներկա են եղել նաև մարզական տնօրեն Դեկուն և Ալեխանդրո Էչևարիան։ Ակումբում ցանկանում են ամեն կերպ խուսափել Դանի Օլմոյի գրանցման ժամանակ ծագած բարդություններից և մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը այս հարցին վերջնական լուծում տալ։