ad-banner-1

ՉԼ լավագույն ռմբարկուն՝ Լևանդովսկու փոխարեն

Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը, ինչպես հաղորդվում է, հետաքրքրված է Դորտմունդի Բորուսիայի հարձակվող Սերու Գիրասիին ձեռք բերելով՝ որպես Ռոբերտ Լևանդովսկու փոխարինող։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Գվինեացի հարձակվողը Եվրոպայի մի քանի ակումբներից առաջարկներ է ստացել, և, ինչպես նշվում է, Բարսելոնան մտադիր է նրան ձեռք բերել հաջորդ ամառ։ Սակայն, ըստ տեղեկությունների, նախագահ Ժոան Լապորտան այնքան էլ ոգևորված չէ Գիրասիի տրանսֆերի գաղափարով։

Գերմանական BILD պարբերականի տեղեկություններով՝ Բարսելոնան քննարկում է Գիրասիի հնարավոր տեղափոխությունը, որը կարող է իսպանական ակումբին արժենալ մոտ 100 միլիոն եվրո։ Հարձակվողը, ով Դորտմունդի Բորուսիայի հետ պայմանագիր ունի մինչև 2029 թվականը, ներկայումս վաստակում է 9 միլիոն եվրո։

Սակայն, ինչպես նշվում է, Բարսելոնայի նախագահ Լապորտան առանձնապես հետաքրքրված չէ այս տրանսֆերով, քանի որ նախընտրում է ավելի հայտնի խաղացողների և Գիրասիին համարում է համեմատաբար քիչ հայտնի։

Գիրասին Դորտմունդի Բորուսիա է տեղափոխվել Շտուտգարտից՝ 2024 թվականի ամռանը։ Նա հաջողակ 2024/25 մրցաշրջան է անցկացրել՝ բոլոր մրցաշարերում խփելով 34 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։