
Չելսին գալիս է Բարսելոնայի տաղանդավոր կիսապաշտպանի հետևից
Լոնդոնի Չելսին հետաքրքրություն է ցուցաբերում Բարսելոնայի երիտասարդ կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի նկատմամբ։ Ակումբը բանակցություններ է սկսել 22-ամյա ֆուտբոլիստի հետ՝ ուսումնասիրելու նրա տեղափոխության հնարավորությունը՝ հաշվի առնելով Բարսելոնայում կիսապաշտպանական գծի մեծ մրցակցությունը։
Չնայած որ Չելսին դեռ պաշտոնական կապ չի հաստատել Բարսելոնայի հետ, սակայան ինչպես հայտնում է Դեյվիդ Օրնշտեյնը ակումբի ներկայացուցիչները բանակցում են Լոպեսի ներկայացուցիչների հետ։ Նպատակն է հասկանալ, թե արդյոք հնարավոր է տրանսֆերն իրականություն դարձնել։
Ֆերմին Լոպեսը վերջին մրցաշրջանում դրսևորել է իրեն որպես խոստումնալից հարձակողական կիսապաշտպան, սակայն Բարսելոնայի մարզչական շտաբը կարող է դիտարկել նրա հնարավոր վաճառքը՝ ակումբի ֆինանսական դրությունը բարելավելու կամ նոր խաղացողներ ձեռք բերելու համար։
Կարծիքներ կան, որ Չելսին փնտրում է նոր տաղանդներ՝ իր կազմն ամրապնդելու և թիմին նոր էներգիա հաղորդելու համար։ Ֆերմին Լոպեսի տեխնիկական և հարձակողական կարողությունները կարող են լավ լրացում լինել լոնդոնյան ակումբի համար։ Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, պարզ կդառնա առաջիկա օրերին, երբ կսկսվեն հնարավոր պաշտոնական բանակցությունները երկու ակումբների միջև։