ad-banner-1
Մարկ Բերնալ – Բարսա – Բարսելոնա – ՉԼ – Բեռնալ

Բերնալին ուզում են գողանալ սեպտեմբերին

Սաուդյան Արաբիայի Ալ Նասր ակումբի փողերը կրկին սպառնում են Բարսային։ Այն դա արեց օգոստոսին, երբ համոզեց Ինյիգո Մարտինեսին միանալ Կրիշտիանու Ռոնալդուի թիմին՝ «կապտանռնագույն» ակումբից ազատություն ստանալուց հետո։ Այժմ սաուդյան թիմը հայացքն է ուղղել 18-ամյա երիտասարդ կիսապաշտպան Մարկ Բերնալի վրա, որը Հանսի Ֆլիկի մարզած առաջին թիմի մարգարիտներից մեկն է, որը երկար տարիներ Բարսայի կիսապաշտպանությունում մեկնարկային կազմի խաղացող լինելու նպատակ ունի։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Սաուդյան Okaz լրատվամիջոցի համաձայն՝ Մարկ Բերնալը դարձել է Ալ Նասրի թիրախը, և ակումբը ցանկանում է ձեռք բերել նրա ծառայություններն արդեն սեպտեմբերի 23-ից առաջ, որը Սաուդյան Արաբիայում երիտասարդ խաղացողների գրանցման վերջնաժամկետն է։ 500 միլիոն եվրո հրաժարագին ունեցող Բերնալի տրանսֆերը համահունչ է Ալ Նասրի ցանկությանը՝ իր կազմում համադրել վետերաններին և երիտասարդներին։

Ամեն դեպքում, ո՛չ Բարսան, ո՛չ Բերնալը մտադիր չեն բանակցել Ալ Նասրի հետ։ Բերգայից կիսապաշտպանը, ով պատրաստվում է բժշկական թույլտվություն ստանալ ծնկի լուրջ վնասվածքի պատճառով մեկ տարվա բացակայությունից հետո, և կարող է ընդգրկվել Վալենսիայի դեմ խաղի հայտացուցակում, անձեռնմխելիներից է ինչպես Հանսի Ֆլիկի, այնպես էլ սպորտային տնօրինության և տնօրենների խորհրդի համար։ Դա ապացուցում է առաջին թիմի «22» համարը նրան տալու փաստը։

Բերնալն իր հերթին մտածում է միայն «կապտանռնագույնների» հետ հաջողության հասնելու մասին։ Շուտով նա պետք է ստորագրի այն պայմանագիրը, որի մասին նրա գործակալը պայմանավորվել էր ակումբի հետ վերջին երկարաձգման ժամանակ։ Ներկայիս պայմանագիրը գործում է մինչև 2026 թվականը, սակայն պայմանավորվածություն էր ձեռք բերվել այն ևս երեք տարով երկարաձգելու մասին՝ խաղացողի չափահաս դառնալուց հետո։ Դրա ստորագրումը նախատեսված է առաջիկա շաբաթներին, երբ խաղացողը բժշկական թույլտվություն ստանա։

Pedro98

Հեղինակ՝ Pedro98

Ես Սպարտակն եմ՝ FCBarca.am կայքի համահիմնադիրը։

Պատասխանել