ad-banner-1

Բավարիայի նախագահը ծաղրել է Բարսելոնային

Ուլի Հյոնեսը՝ Մյունխենի Բավարիայի պատվավոր նախագահը, կարծում է, որ ֆուտբոլիստների վրա կատարվող մեծ ծախսերը կարող են թիմերին ֆինանսական ճգնաժամի հասցնել։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Հյոնեսի խոսքով՝ Բավարիան չի համաձայնվել այնպիսի խաղացողների բարձր գների հետ, ինչպիսիք են Ֆլորիան Վիրցը և Նիկ Վոլտեմադեն, որպեսզի չհայտնվի Բարսելոնայի նման ֆինանսական վիճակում։

«Մաքս Էբերլը (սպորտային տնօրեն) ցանկանում է խաղացող գնել, բայց մենք գիտենք մեր ֆինանսական դրությունը։ Դա նույնքան կարևոր է, որքան սպորտում հաջողության հասնելու ուղին։ Օրինակ՝ վերցնենք Բարսելոնային։ Եթե շարունակեք գնել, գնել ու գնել, ձեզ կմնա 1,2 միլիարդ եվրոյի պարտք», – ասել է Հյոնեսը։

Ամառային տրանսֆերային պատուհանում Բավարիան 88 միլիոն եվրո է ծախսել Լուիս Դիասի, Նիկոլաս Ջեքսոնի, Ջոնաթան Տահի և Թոմ Բիշոֆի ձեռքբերման վրա։ Մյունխենյան ակումբն իր հերթին գրեթե 100 միլիոն եվրո է վաստակել՝ վաճառելով Մատիս Տելին, Քինգսլի Կոմանին, Փոլ Վաններին, Ժոաո Պալինյային, ինչպես նաև անվճար բաց թողնելով Լերոյ Սանեին, Էրիկ Դայերին և Թոմաս Մյուլլերին։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել