ad-banner-1

Բավարիան ուզում է գողանալ Բարսայի գլխավոր թիրախին

Բավարիան նոր առաջարկ է պատրաստում Բիլբաոյի Աթլետիկի 22-ամյա ձախ վինգեր Նիկո Ուիլյամսի համար: Այս մասին հայտնում է Marca-ն՝ հղում անելով գերմանական աղբյուրներին։

Ըստ տեղեկությունների ՝ գերմանական գրանդի մարզական տնօրեն Մաքս Էբերլը հեռացել է ԱՄՆ-ից, որտեղ Բավարիան հանդես է գալիս Աշխարհի ակումբային առաջնությունում՝ նպատակ ունենալով վերադառնալ Մյունխեն և հանդիպել տնօրենների խորհրդի անդամների հետ՝ հաջորդ մրցաշրջանի պլանավորումն արագացնելու համար: Էբերլի առաջնային նպատակներից մեկը Ուիլյամսի գնումն է։ Այս պահին Աթլետիկի հարձակվողի ստորագրմանը ամենամոտը Բարսելոնան է, սակայն կապտանռնագույնները պատրաստ չեն անմիջապես վճարել Ուիլյամսի հրաժարագինը՝ 58 մլն եվրո:

Կատալոնական ակումբում չեն բացառում, որ վինգերը կարող է տեղափոխվել Բավարիա:

Պատասխանել