ad-banner-1

Բարսելոնայում լարված մթնոլորտ է

Բարսելոնայում լուրջ զարգացումներ են ընթանում։ Ինչպես հայտնում է SPORT-ի լրագրող Ֆեռրան Կորեասը, ակումբի ներսում սկսել են հնչել ձայներ այն մասին, որ Մարկ-Անդրե տեր Շտեգենը պետք է այլևս չկրի կապիտանի թևկապը՝ ստեղծված լարվածության պատճառով։ Այս տեղեկությունը հաստատել է նաև Mundo Deportivo-ն՝ նշելով, որ ինչպես ղեկավարությունը, այնպես էլ մարզչական շտաբը համամիտ են այդ առաջարկի հետ։

Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։

Գերմանացի դարպասապահը, ով պետք է վիրահատվի մեջքի վնասվածքի պատճառով, սոցցանցում գրառում է կատարել՝ հայտնելով, որ կբացակայի մոտ երեք ամիս։ Շատերի գնահատմամբ՝ նա այդ քայլը արել է՝ իմանալով, որ չորս ամսից ավելի բացակայելու դեպքում Բարսելոնան կկարողանա իր աշխատավարձի 80%-ը օգտագործել Ժոան Գարսիայի գրանցման համար։

Ակումբը, սակայն, հակադարձեց՝ հայտնելով, որ բժշկական գնահատականները խոսում են չորսից հինգ ամսվա վերականգնման մասին։

Թեև Բարսելոնան շարունակում է հարգանք արտահայտել տեր Շտեգենի հանդեպ, սակայն դժգոհությունն ու զայրույթը չի թաքցնում՝ հատկապես հանրային գրառման պատճառով։ Ակումբում որոշ մարդիկ կարծում են, որ նա թիմը երկրորդ պլան է մղում, ինչի պատճառով էլ աճում է համոզմունքը, որ նա չպետք է շարունակի լինել թիմի կապիտան։

Վերջին տեղեկություններով՝ նաև ինքը՝ տեր Շտեգենը, գոհ չէ իրավիճակից։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել