
Հայտնի են Բարսելոնայի խաղացողների տրանսֆերային արժեքները
Արդեն մի քանի շաբաթ է անցել մրցաշրջանի մեկնարկից, և դրանով իսկ հնարավոր է գնահատական տալ որոշ թիմերի ու խաղացողների ֆիզիկական որակներին։ Բարսելոնան չորեքշաբթի օրը ՊՍԺ-ի դեմ խաղում կրեց իր առաջին պարտությունը մայիսից ի վեր (2-3 Վիլյառեալի դեմ)։
Դեռևս պահպանելով հաղթանակների շարքը Լա Լիգայում՝ «կապտանռնագույնները» կարողացան մի քանի հաջող շաբաթներ անցկացնել՝ բարձրանալով մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։
Ֆլիկը կրկին մեծ աշխատանք է կատարում, սակայն Բարսելոնայի լավ խաղաոճը մասամբ արտացոլվում է թիմի որոշ խաղացողների որակական աճով։
Վնասվածքներով լի մեկնարկից հետո Ֆերմինը, Էրիկ Գարսիան և Ֆեռանը առաջընթաց են գրանցել՝ դառնալով շատ կարևոր մաս գերմանացի մարզչի խաղային սխեմաներում։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, հղում անելով Transfermarkt-ին, «կապտանռնագույնների» երեք ֆուտբոլիստների արժեքները բարձրացել են։ Ֆերմինի արժեքը՝ 50-ից դարձել է 60 միլիոն եվրո, Էրիկինը՝ 18-ից 25 միլիոն, և Ֆեռանինը՝ 40-ից 50 միլիոն՝ գրեթե կրկնապատկելով անցյալ տարվա դեկտեմբերին ունեցած իր արժեքը (28 միլիոն)։
Մյուս կողմից, Ռունիի արժեքը նույնպես բարձրացել է։ Բարսելոնա տեղափոխվելը բարձրացրել է խաղացողի նշաձողը, և շվեդի արժեքը 7.5 միլիոնից հասել է 10 միլիոնի։ Վերջինը Բերնալն է, ով վնասվածքից հետո կրկնապատկել է իր արժեքը՝ 5-ից 10 միլիոն եվրո։
Իսկ Տեր Շտեգենը, Գավին, Ռեշֆորդը և Լևանդովսկին այնքան էլ բարեհաջող չեն մեկնարկել։ Առաջին երկուսի դեպքում, որոնց խոչընդոտել են վնասվածքները, գնահատվել են 12-ից 8 միլիոն և 60-ից 40 միլիոն։ Անգլիացու արժեքը, ով լավ մարզավիճակում է, սակայն Մանչեսթեր Յունայթեդում իր վերջին ամիսների պատճառով դեռևս շարունակում է ուշադրություն գրավել, իջել է 50-ից 40 միլիոն, իսկ լեհինը՝ 12-ից 10 միլիոն։