ad-banner-1
Պենյա-Բարսելոնա

Բարսելոնայում ճգնաժամ է

Բարսելոնան կանգնած է նոր խնդիրների առաջ՝ մինչ առաջիկա Լա Լիգայի մեկնարկային հանդիպումը Մալյորկայի դեմ։ Ինչպես հաղորդում է իսպանական AS պարբերականը, թիմի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի տրամադրության տակ այս պահին միայն մեկ հասանելի դարպասապահ կա՝ Ինյակի Պենյան։

Չմոռանաս միանալ մեր Տելեգրամ-ալիքին

Գերմանացի մասնագետը, որը դեռ փորձում է ձեւավորել իր ոճը թիմում, հիմա բախվում է լուրջ անհանգստության դարպասապահի դիրքում։ Թիմի հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը դեռ վերականգնվում է մեջքի ցավերից ու դեռևս չի մասնակցել թիմային մարզումներին նախամրցաշրջանի մեկնարկից ի վեր։

Ավելին, Բարսելոնան առայժմ ի վիճակի չէ գրանցել ոչ Ժոան Գարսիային, ոչ էլ Վոյցեխ Շչեսնիին՝ ֆինանսական սահմանափակումների պատճառով։ Լա Լիգայի ֆինանսական կարգավորումների խստությունը թույլ չի տալիս նրանց ավարտին հասցնել գրանցման գործընթացը։

Նախնական պլաններով՝ կատալոնացիները պատրաստվում էին վաճառել Ինյակի Պենյային այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Նա նույնիսկ դուրս էր մնացել Ասիական շրջագայության հայտացուցակից՝ հնարավոր տեղափոխությունն արագացնելու համար։ Սակայն այժմ Ֆլիկը ստիպված է փոխել այդ որոշումը։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Պենյան կրկին հրավիրվել է ընկերական խաղերին Ճապոնիայում և Կորեայում։ Նրա հնարավոր տրանսֆերը ներկայումս սառեցված է ու ամբողջությամբ կախված է տեր Շտեգենի ապաքինման գործընթացից։

Թեև Պենյան այս պահին միակ լիովին գրանցված դարպասապահն է, Բարսելոնան դիտարկում է նաև Դիեգո Կոչենին՝ ակումբի պահեստային թիմից։ Եթե իրավիճակը չփոխվի, երիտասարդ դարպասապահը կարող է միանալ թիմին ոչ միայն ընկերական հանդիպումներում, այլև հնարավոր է՝ Լա Լիգայի մեկնարկային խաղում։

Գործնականում Ֆլիկը կարող է Կորեա մեկնել դարպասապահների հետևյալ կազմով՝ Պենյա, Գարսիա, Շչեսնի և Կոչեն։ Սակայն նրանցից միայն Պենյան է լիովին գրանցված ու իրավունք ունի մասնակցելու Լա Լիգայի պաշտոնական խաղերին։

Բարսելոնայի ղեկավարությունն այժմ հույս ունի, որ իրավիճակը կլուծվի առաջիկա օրերին՝ մինչ մրցաշրջանի մեկնարկը։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել