Բարսելոնայի քառյակը՝ եվրոպական ֆուտբոլի բեմում
Բարսելոնայի փայլուն վերադարձը եվրոպական ֆուտբոլի բեմ արձանագրվեց նաև ՖԻՖԱ-ի կողմից․ Հանսի Ֆլիկը և նրա երեք հիմնական խաղացողներ՝ Պեդրին, Ռաֆինյան և Լամին Յամալը, առաջադրվել են The Best մրցանակաբաշխության գլխավոր անվանակարգերում։
⭐ Your nominees for #TheBest FIFA Men's Player 2025.
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 6, 2025
🗳️ Cast your vote now!
Գերմանացի մասնագետ Հանսի Ֆլիկը, ով իր առաջին իսկ մրցաշրջանում թիմին հասցրեց ներքին թրեբլի՝ նվաճելով Լա Լիգան, Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը, ընդգրկվել է տարվա լավագույն մարզիչների ցանկում։
Նրա ղեկավարությամբ փայլեցին նաև երեք ֆուտբոլիստները։ 18-ամյա Լամին Յամալը տպավորեց 18 գոլով և 25 գոլային փոխանցումով՝ դառնալով մրցանակի ֆավորիտներից։ Ռաֆինյան անցկացրեց իր լավագույն սեզոնը՝ գրանցելով 34 գոլ և 22 գոլային փոխանցում, իսկ Պեդրին դարձավ թիմի խաղի գլխավոր արարիչը՝ վերահսկելով տեմպն ու հավասարակշռությունը։
ՖԻՖԱ-ի այս նոմինացիաները հաստատում են՝ Բարսելոնան վերադարձել է ոչ միայն թիմային, այլև անհատական փառքի դարաշրջան։
