Բարսելոնայի նախկին հարձակվողը բարձր է գնահատել տաղանդավոր կիսապաշտպանին
Ներկայումս վնասվածքի պատճառով Բարսելոնայի կազմում բացակայում է Պեդրին, և նրա բացակայությունը լուրջ ազդեցություն է թողել թիմի խաղի վրա։ Պեդրին հայտնի է իր բացառիկ կարողությամբ՝ կազմակերպելու խաղը դաշտի կենտրոնում, ինչի պակասը վերջին շրջանում ակնհայտ է կատալոնական ակումբում։
Երիտասարդ կիսապաշտպանը, որը այս տարի ընդգրկված է FIFA-ի The Best մրցանակի հավակնորդների ցանկում, նաև համարվում է թիմի ստեղծագործական շարժիչը։
Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստ Նոլիտոն, խոսելով Que Thi Jugues հաղորդման ընթացքում, բարձր է գնահատել Պեդրիի խաղային և մարդկային որակները։
«Ես հիացած եմ Պեդրիով․ նա շատ պարզ և անկեղծ մարդ է, երբեք չի բողոքում և ունի ֆուտբոլային հսկայական ներուժ։ Նա օրինակելի խաղացող է ումից շատ բան ունի սովորելու յուրաքանչյուր ֆուտբոլիստ»,_ նշել է Նոլիտոն։
