
Ժոան Լապորտան փակագծեր է բացում
Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան վերջին հարցազրույցում անդրադարձել է ակումբի այս ամառվա մի շարք խնդիրներին՝ ներառյալ ֆինանսական արդար խաղի կանոնների սահմանափակումները և ֆուտբոլիստների վաճառքից եկամուտների պակասը։
Թեև Բարսելոնան արդեն իսկ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք է բերել երկու խաղացող՝ Ժոան Գարսիային և Մարկուս Ռեշֆորդին, և Ռունի Բարդգին նույնպես միացել է ակումբին (սկզբում որպես Բարսա Ատլետիկի անդամ), Լապորտային հարց է ուղղվել՝ արդյոք սպասվում են նոր տրանսֆերներ։
«Սկզբունքորեն՝ նոր տրանսֆերներ չեն նախատեսվում», — ասել է Լապորտան՝ նշելով, որ թիմն արդեն իսկ համալրված է, իսկ գլխավոր մարզիչը մտադիր է առաջին թիմը ուժեղացնել նաև պահեստային կազմից խաղացողներով։
Նրա խոսքով՝ Բարսան լավ կազմ ունի, և այս պահին լրացուցիչ ձեռքբերումներ չեն սպասվում։ Այնուամենայնիվ, Լապորտայի այս հայտարարությունը պայմանավորված է նաև ակումբի ֆինանսական սահմանափակումներով. Ֆինանսական արդար խաղի կանոնները լրջորեն խոչընդոտել են Բարսելոնայի ծրագրերին, և առանց խոշոր վաճառքների դժվար թե նոր խաղացողներ հրավիրվեն։
Ակումբը վերջերս վաճառել է Պաու Վիկտորին, և առաջիկայում կարող են լինել նաև այլ հեռացումներ, ինչը տեսականորեն նոր հնարավորություններ կբացի շուկայում ակտիվություն ցուցադրելու համար։