Բարսելոնան կորցրեց ևս մեկ ֆուտբոլիստի վնասվածքի պատճառով
Բարսելոնայի և Սելտա Վիգոյի միջև կայացած հանդիպման նախախաղային րոպեներն անցան լարված մթնոլորտում․ Հանսի Ֆլիկը ստիպված եղավ վերջին պահին փոփոխություն կատարել մեկնարկային կազմում։
Գերմանացի մասնագետը նախատեսել էր խաղը սկսել Մարկ Կասադոյի, Ֆերմին Լոպեսի և Ֆրենկի դե Յոնգի համադրությամբ, սակայն Կասադոն խաղից առաջ ազդրի թեթև ցավ է զգացել և խնդրել է մնալ պահեստայինների շարքում։
Նրան փոխարինեց Դանի Օլմոն, ով բավականին լավ հանդես եկավ ոչ իրեն բնորոշ դիրքում, սակայն կային մտահոգություններ Կասադոյի առողջական վիճակի շուրջ։
Ինչպես հաղորդում է SPORT-ը, ֆուտբոլիստը այսօր անցել է բժշկական հետազոտություններ ակումբի բազայում, և պարզվել է, որ նրա մոտ գրանցվել է շատ թեթև վնասվածք՝ ազդրի ներսի մկանում։
Կասադոն ճիշտ և խելամիտ որոշում է կայացրել՝ չխաղալ փոքր ցավով, քանի որ հակառակ դեպքում այն կարող էր վերածվել ավելի լուրջ վնասվածքի։ Ֆլիկի համար սա լավ նորություն է, քանի որ կիսապաշտպանը երկարաժամկետ դադար չի վերցնի։
Թեպետ խաղացողը դեռ որոշակի անհարմարություն է զգում՝ Բարսելոնան առաջիկա շաբաթների ընթացքում ուշադիր կհետևի նրա ապաքինման ընթացքին։
Հաշվի առնելով, որ այժմ սկսվում է հավաքականների ընդմիջումը՝ կա լավատեսական սպասում, որ Կասադոն կկարողանա վերադառնալ հենց ընդմիջումից հետո՝ ակումբային առաջին խաղին։
Այդ հանդիպումը կկայանա Աթլետիկ Բիլբաոյի դեմ, որտեղ Ֆլիկը չի կարողանալու օգտվել Ֆրենկի դե Յոնգի ծառայություններից՝ որակազրկման պատճառով։
Եթե Պեդրին չկարողանա վերականգնվել ճիշտ ժամանակին, Կասադոյի պատրաստ լինելը կլինի վճռորոշ՝ որպես հենակետային կիսապաշտպան Բարսելոնայի կենտրոնը ամրապնդելու համար։
