ad-banner-1
Բարսելոնա -

Բարսելոնայի իդեալական տրանսֆերային պատուհանը

Թեև մրցաշրջանը դեռ նոր է սկսվել, սակայն Barca Universal-ի տեղեկություններով Բարսելոնան արդեն պլանավորում է, թե ում է ուզում գնել 2026/27 մրցաշրջանի համար։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Խիլբերտո Մորա

«Մեքսիկացի Պեդրին» հայտնվել է Բարսելոնայի ղեկավարության ուշադրության կենտրոնում, 16 տարեկան ֆուտբոլիստի արժեքը, ըստ տրանսֆերմակտի՝ 4,50 միլիոն եվրո է, սակայն ակնկալվում է, որ տրանսֆերը Կլուբ Տիխուանայից ձեռք կբերվի մոտավոր 20 միլիոն եվրոյով։

Մարկ Գեհի

Մարկ Գեհիի համար պայքարը թեժ է լինելու հաջորդ ամառ, քանի որ նրա պայմանագիրը Քրիստալ Փելասի հետ լրանում է 2026 թվականի հուլիսի 1-ին, և մի շարք գրանդ ակումբներ, որոնց մեջ, ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի, մտնում են Բարսան, Բավարիան, իտալական, անգլիական և իսպանական թիմեր, կփորձեն իրենց շարքերը համալրել։

Խոստումնալից պաշտպանը հաստատապես չի երկարաձգի պայմանագիրը և իր ընտրությունը կկատարի՝ սպորտային ծրագրի և ֆինանսական պայմանները հաշվի առնելով։

Խուլիան Ալվարես

Թերևս ամենաթանկ և ամենաբարդ տրանսֆերը, քանի որ Լևանդովսկիի պայմանագիրը լրանում է և նոր 9 համար է պետք Բարսելոնային։

Արգենտինացու ֆուտբոլը տպավորում է և Ատլետիկո Մադրիդում իր խաղամակարդակը շատ է բարձրացել։

Ատլետիկոն սկզբունքային մրցակցին շատ հեշտ չի վաճառի իր աստղային խաղացողին, և ամենաիդեալական գինը կլինի 120 միլիոն եվրոն։

Hovo

Հեղինակ՝ Hovo