Բարսելոնայի հարձակվողը՝ Պուշկաշի մրցանակի թեկնածու
Լամինե Յամալը, ով վերջին օրերին հայտնվել էր ուշադրության կենտրոնում՝ Իսպանիայի հավաքականից դուրս մնալու և Բարսելոնայի շուրջ ծագած բժշկական վեճերի պատճառով, այժմ կրկին հայտնվել է քննարկումների առանցքում՝ այս անգամ որպես Պուշկաշ մրցանակի հավակնորդ։ Այս մրցանակը ՖԻՖԱ-ն շնորհում է տարվա լավագույն գոլի հեղինակին, իսկ Յամալը առաջադրվել է իր հիանալի գոլի համար Էսպանյոլի դեմ։
Para no dejar de verlo. 🌟
— LALIGA (@LaLiga) November 13, 2025
El 𝗴𝗼𝗹 𝗱𝗲 𝗟𝗮𝗺𝗶𝗻𝗲 𝗬𝗮𝗺𝗮𝗹 al Espanyol nominado al Premio Puskas 2025.
LALIGAEASPORTS | LALIGAHighlights pic.twitter.com/wOCTb0IoaA
2025 թվականի մայիսի 15-ին Բարսելոնան Կոռնեյայի RCDE ստադիոնում էր։ Խաղի հաշիվը գեղեցիկ գոլով բացեց Լամին Յամալը, իսկ լրացված ժամանակում Ֆերմին Լոպեսը վերջակետ դրեց հանդիպմանը։ Այսպիսով, կատալոնական ակումբը երեք տարում երկրորդ անգամ դարձավ Լա Լիգայի չեմպիոն՝ կրկին իր պատմական մրցակցի դաշտում։
Թեկնածուների ցուցակը՝
Յամալը մրցանակի համար պայքարելու է ևս 10 հրաշալի գոլերի հեղինակների հետ։ Ամենահնչեղ թեկնածուներից է Դեկլան Ռայսի երկրորդ գոլը Ռեալ Մադրիդի դեմ՝ Չեմպիոնների լիգայում։
Մյուս թեկնածուներն են են՝ Ալեռանդրո, Ռիդհո, Ռոդրիգես, Ռիբեյրո, Նասսեր, Դեյոլա, Դե լա Վեգա, Մոնտիել և Օռանտիա։
Մրցանակ, որը Մեսսին երբեք չի նվաճել
Որպես Golden Boy 2024, ներկայիս Արծաթե Գնդակի տիրակալը նպատակ ունի իր անհատական նվաճումների շարքը ավելի հարստացնել։ Նշանակալից է, որ ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը՝ Լիոնել Մեսսին իր անհամեմատելի գեղեցիկ գոլերով, երբեք չի հաղթել Պուշկաշ մրցանակը։ Այսպիսով, Լամին Յամալը կարող է յուրօրինակ վրեժ լուծել իր մանկության կուռքի անունից այս տարվա մրցանակաբաշխության ընթացքում։
Աղբյուր՝ Sport։
