ad-banner-1
Ֆլիկ-Բարսա

Բարսելոնայի ֆուտբոլիստները բողոքել են Ֆլիկին

Բարսելոնայի ֆուտբոլիստները դժգոհ են մնացել այն բանից, թե ինչպես է ակումբը կազմակերպել թիմի վերադարձը Իսպանիա ասիական շրջագայությունից։ Բլաուգրանայի առաջատարներից մի քանիսը բողոքել են գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին։ Նշվում է, որ կապտանռնագույնների խաղացողները դա ընկալել են որպես իրենց նկատմամբ «փոքր թիմի» վերաբերմունք։ Այս մասին հայտնում է AS-ը։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Բարսելոնայի ֆուտբոլիստների ամենամեծ դժգոհությունը առաջացրել է ավտոբուսով չորսժամյա ուղևորությունը, որը նրանք ստիպված են եղել կատարել Դեգուի դեմ խաղն ավարտելուց անմիջապես հետո (5։0)՝ Սեուլի օդանավակայան հասնելու համար։

Կատալոնական թիմը օդանավակայան հասնելուց հետո առավոտյան չորսին չարտերային չվերթով մեկնել է Իսպանիա։ Թռիչքը տևել է մոտ 13 ժամ։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Բարսելոնայի Էլ Պրատ օդանավակայանում առավոտյան ժամը ինն անց կեսին, ընդ որում, Հարավային Կորեայի և Իսպանիայի միջև ժամային տարբերությունը յոթ ժամ է։

Ֆլիկը փորձել է կարգավորել իրավիճակը՝ թիմին ազատ օր տրամադրելով չորեքշաբթի՝ օգոստոսի 6-ին։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել