ad-banner-1
Բարսելոնա-ռեկորդ

Լա Մասիայի սանը գաղտնիք է պատմել ակադեմիայում կյանքի մասին

Ներկայում Մոնցայի վինգեր Կեյտա Բալդեն, ով ժամանակին համարվում էր Բարսելոնայի ակադեմիայի՝ Լա Մասիայի տաղանդավոր սաներից մեկը, իրարանցում չի առաջացրել կատալոնական ակումբի կազմում, սակայն միշտ առանձնացել է իր կենսուրախ բնավորությամբ։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Վերջերս Diario SPORT-ին տված հարցազրույցում նա պատմել է Բարսելոնայում ունեցած փորձի մասին և անդրադարձել ներկայիս աստղերի խաղին։

Բալդեն հիշել է, որ Լա Մասիայում հայտնի էր որպես կատակասեր․ «Ես ուրախ մարդ եմ, սիրում եմ կատակներ ու լավ մթնոլորտ։ Երիտասարդ տարիքից էներգիայով լի, խաղասեր ու դրական եմ եղել, և դա ինձ հետ մնացել է մինչ այժմ»։ Նրա խոսքով՝ անգամ կատակը մի անգամ դարձել է վարձակալությամբ Կոռնելիա տեղափոխվելու պատճառ։ «Ճիշտ է, շատ էին խոսում իմ այն կատակի մասին, երբ մի խաղացողի անկողնում սառույց դրեցի, ինչի հետևանքով էլ ինձ ուղարկեցին Կոռնելիա։ Բայց որքան լսել եմ, իմ կատակները փոքր բան են այն ամենի համեմատ, ինչ տարիներ շարունակ անում էր Ժերար Պիկեն», – ասել է Բալդեն։

Խոսելով ներկայիս Բարսելոնայի աստղերի մասին՝ Մոնցայի վինգերը առանձնացրել է իր անվանակից Ալեխանդրո Բալդեին և Լամինին․ «Այն, ինչ ինձ դուր եկավ Լամինի մոտ, նրա թեթևությունն ու խաղի բնականությունը եղան։ Նրա մոտ այն զգացողությունն է, կարծես պարզապես հարևանությամբ ընկերների հետ է խաղում։ Այդ ինքնաբուխ հպարտությունն ու ազատությունը ես շատ եմ գնահատում»։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել