ad-banner-1
հանսի-ֆլիկ-բարսա

Բարսելոնայի ծրագրերը ամռան մնացած հատվածի համար

Բարսելոնան ակնկալում է բաժանվել մի շարք ֆուտբոլիստների հետ մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը:

Կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան վերջերս հայտարարել է, որ այլևս ձեռքբերումներ չեն լինի, բայց միևնույն ժամանակ թիմի կազմից հաստատապես ինչ-որ մեկը կհեռանա: Ինչպես հայտնում է Diario Sport-ը, մինչև ամառվա վերջ Բարսելոնան նախատեսում է առնվազն երկու տրանսֆեր իրականացնել թիմից հեռացող ֆուտբոլիստների համար: Սպորտային տնօրեն Դեկուն արդեն աշխատում է մի քանի խաղացողների գործարքների վրա:

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում «կապտանռնագույնները» արդեն վաճառել են հարձակվող Պաու Վիկտորին (Բրագա), ձախ պաշտպան Ալեքս Վալյեին (Կոմո) և կիսապաշտպան Պաբլո Տոռեին (Մալյորկա), ինչպես նաև վարձավճարով տվել են եզրային հարձակվող Անսու Ֆատիին (Մոնակո):

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել