
Ակումբ
Բարսելոնայի ավագը երկարաձգելու է պայմանագիրը
Բարսելոնայի և Ֆրենկի դե Յոնգի միջև նոր պայմանագրի համաձայն՝ հոլանդացի կիսապաշտպանը կմնա թիմում մինչև 2029 թվականի հունիսը։ Ինչպես տեղեկացնում է La Vanguardia-ն, նրա աշխատավարձը հասնելու է 18-20 միլիոն եվրոյի՝ հարկերը ներառյալ, այսինքն նա ունենալու է Պեդրիին և Ռաֆինյային մոտ վարձատրում։ Ֆրենկին պայմանագիրը կկնքի հոկտեմբերի 15-ին։
Այս քայլով ավարտվում է նաև երկարատև վեճը կիսապաշտպանի աշխատավարձի շուրջ, որը սկսվել էր դեռ 2020-ի վերանայված պայմանագրից։
Նոր պայմանավորվածությամբ Բարսելոնան ապահովում է ֆինանսական կայունություն և հավասարեցված աշխատավարձային համակարգ, մինչդեռ Դե Յոնգը դառնում է ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը։