ad-banner-1
Yerevan Barcelonista (Երևան Բարսելոնիստա) fan club logo displayed.

Բարսելոնան վերականգման մեկ բանալի ունի

Բարսելոնան նպատակ ունի Ռաֆինյային վերադարձնել իր լավագույն տարբերակով։ Բրազիլացին ոչ միայն հարձակողական ցուցանիշներով է նշանակալի՝ 34 գոլ և 23 փոխանցում անցյալ մրցաշրջանում, այլև արժեքավոր հատկանիշներ ունի, որոնք կարևոր են թիմի համար։ Ֆլիկի փիլիսոփայությունը հիմնված է ճնշման և առաջնորդության վրա, բայց Ռաֆինյան նախ պետք է ինքն իրեն վերգտնի։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

28-ամյա Ռաֆինյան վնասվածքից առաջ արդեն երեք գոլ էր խփել և երկու փոխանցում կատարել։ Նա կվերադառնա Ժիրոնայի դեմ հանդիպմանը։ Թիմը, որը անցյալ մրցաշրջանում գրեթե նվաճեց բոլոր տիտղոսները, հենվում էր Մարտինեսի պաշտպանական առաջնորդության, Պեդրիի խաղային ինտելեկտի, Լևանդովսկու գոլերի և Լամին Յամալի փայլի վրա։ Սակայն Ռաֆինյայի ներդրումը անփոխարինելի էր, և նրա վերականգնումը կարևոր է վճռորոշ հանդիպումների, այդ թվում՝ Էլ Կլասիկոյի համար։

Ռաֆինյան երկրորդ լավագույն գոլահարն է Լևայից հետո և գլխավոր փոխանցումների հեղինակը, ինչը նրան բարձրացրեց Ոսկե Գնդակի վարկանիշի հինգերորդ հորիզոնական։

Նրա բազմակողմանիությունը և առաջնորդական որակները թիմին թույլ կտան կրկին միավորվել և ցուցադրել առավելագույն ինտենսիվություն՝ սպասվող հանդիպումներում հաջողություն ապահովելու համար։

Աղբյուր Mundo Deportivo

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։