ad-banner-1
Բարսելոնա–հայտարարություն–Բարսա

Բարսելոնայի առաջին վնասվածքը․ շարքից դուրս է մնացել երիտասարդ տաղանդը

Բարսելոնան հաստատել է նախամրցաշրջանային հավաքի ընթացքում գրանցված առաջին վնասվածքը։ Ութ մարզում անցկացնելուց հետո թիմը, կարծես թե, սկսում է զգալ ամառային դադարից հետո վերադարձի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։

Առաջինը շարքից դուրս է մնացել երիտասարդ տաղանդներից մեկը, որը Հանսի Ֆլիկի գլխավորությամբ մասնակցում էր նախապատրաստական փուլին։

Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։

Բարսելոնան բժշկական հաղորդագրություն է տարածել՝ հաստատելով, որ երիտասարդ ֆուտբոլիստ Իբրահիմ Դիարան ստացել է աջ ոտքի ազդրի ուղիղ մկանի պատռվածք։

Իբրահիմ Դիարա/X@FCBarcelonaB

Թեև Բարսայի հայտարարության մեջ չի նշվում Դիարայի վերականգնման ստույգ ժամկետը, SPORT պարբերականը հայտնում է, որ նմանատիպ վնասվածքները սովորաբար պահանջում են երեքից չորս շաբաթ հանգիստ և վերականգնողական աշխատանքներ։

Այս ամենը նշանակում է, որ 18-ամյա ունիվերսալ հարձակվողը շարքից դուրս կմնա մոտ մեկ ամիս, ինչի հետևանքով փլուզվեցին Ճապոնիա և Հարավային Կորեա մեկնելու և ամառային ընկերական հանդիպումներին մասնակցելու նրա հույսերը։

Սա լուրջ հարված է մալիացի տաղանդի՝ Ֆլիկին տպավորելու և հիմնական թիմում տեղ զբաղեցնելու ձգտմանը։

Դիարան, որի նկատմամբ զգալի հետաքրքրություն են ցուցաբերում այլ ակումբներ, ձմռանը տեղափոխվելուց հետո հանդես էր գալիս Ժուլիանո Բելետիի գլխավորած Խուվենիլ Ա թիմում (Մ19), որն անցած մրցաշրջանում թրեբլ ձևակերպեց։ 18-ամյա տաղանդը մրցաշրջանի վերջում դարձավ թիմի առանցքային խաղացողներից մեկը և Ֆլիկի կողմից ընտրվեց՝ առաջին թիմի հետ նախամրցաշրջանային պատրաստություն անցնելու համար։

Դիարայի ապագան այս ամռանը մնում է անորոշ։ Նախնական պլանի համաձայն՝ նա պետք է դառնար Բելետիի գլխավորած Բարսա Ատլետիկի առանցքային խաղացողը, սակայն թիմի՝ Սեգունդա RFEF դիվիզիոն դուրս մնալուց հետո այդ պլանի իրագործումը կասկածի տակ է։

Դիարայի վնասվածքը, որի պատճառով նա շարքից դուրս կմնա մոտ մեկ ամիս, կարող է սառեցնել հնարավոր տեղափոխության շուրջ բանակցությունները և մեծացնել հավանականությունը, որ նա առայժմ կմնա ակումբում։

GORTEV

Հեղինակ՝ GORTEV

Ես Գոռ Թևոսյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել