ad-banner-1
Yerevan Barcelonista (Երևան Բարսելոնիստա) fan club logo displayed.

Բարսելոնան վերջնական որոշում է կայացրել

Բարսելոնայի ղեկավարությունը որոշում է կայացրել չերկարաձգել Ռոբերտ Լևանդովսկու պայմանագիրը՝ նկատելով նրա ֆիզիկական անկումն ու խաղի ինտենսիվության նվազումը։ Սակայն ակումբում վստահ են, որ թիմը չի կարող հաջորդ մրցաշրջանը սկսել առանց հարձակման գծում արժանի փոխարինողի։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Քննարկվող տարբերակների շարքում են երիտասարդ և խոստումնալից ֆուտբոլիստներ, որոնք կարող են մրցակցել Ֆեռան Տոռեսի հետ։ Նրանց թվում է նաև Լևանտեի հարձակվող Էտտա Էյոնգը, որը վաղուց է գտնվում կատալոնական ակումբի տեսադաշտում։

Ինչ վերաբերում է Լևանդովսկուն, ապա լեհ ֆուտբոլիստը հիմա ունի երկու հիմնական տարբերակ՝ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան, կամ էլ մի քանի մրցաշրջան շարունակել հանդես գալ Եվրոպայում՝ այլ ակումբի կազմում։

Լևանդովսկին չի դիտարկում տեղափոխություն դեպի Սաուդյան Արաբիա։ Ընտանիքը, հատկապես նրա կինը, ցանկանում է մնալ և ապրել Կատալոնիայում։

Աղբյուր՝ Ալֆրեդո Մարտինես

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։