
Բարսելոնան կարևոր որոշում է կայացրել
Ժոան Լապորտայի ղեկավարությամբ Բարսելոնան քայլեր է ձեռնարկում Եվրոպայի ֆուտբոլային կառույցների հետ հարաբերությունները վերականգնելու համար՝ պատրաստվելով վերադառնալ Եվրոպական Ակումբների Ասոցիացիա (ECA, այժմ՝ EFC): Սա վկայում է ակումբի հեռացումը Սուպերլիգայի գաղափարից։
Լապորտան, ով մասնակցել է Հռոմում կայացած EFC-ի ժողովին, նշել է. «Մենք կողմ ենք եվրոպական ֆուտբոլում հաշտեցմանը։ Ցանկանում ենք վերադառնալ ՈւԵՖԱ-ի համակարգ և կառուցել կամուրջներ Նասերի ու Չեֆերինի հետ»։
EFC-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին ժողովում ողջունել է Լապորտային՝ փաստորեն հաստատելով Բարսելոնայի վերադարձը. «Երբեմն ընկերները կարող են անհամաձայն լինել, բայց հետո միշտ վերադառնում են միմյանց։ Եկեք մաղթենք բարի վերադարձ ընտանիք Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտային»։
Ըստ լրագրող Բեն Ջեյքոբսի՝ վերադարձի փաստաթղթերը արդեն մշակման փուլում են։
Լապորտան խոսել է նաև Լամին Յամալի մասին՝ նրան անվանելով հանճար և օրինակելի մարզիկ.
«Նա կարգապահ է, հասուն ու խելացի։ Մենք պետք է աջակցենք նրան»։

Ակումբի նախագահը հավելել է, որ Բարսելոնան երկրորդ տարին անընդմեջ ավարտում է դրական հաշվեկշռով՝ հովանավորությունների և մերչենդայզինգի աճի շնորհիվ։
Այսպիսով, Բարսելոնան վերադառնում է եվրոպական ֆուտբոլի պաշտոնական համակարգ՝ նպատակ ունենալով ապահովել կայունություն և վերականգնել հեղինակությունը մայրցամաքային ասպարեզում։