ad-banner-1

Բարսան գնում է միջազգային դադարի․ Ինչ իրավիճակ է թիմում

Բարսելոնայում մնացած ֆուտբոլիստները, ովքեր չեն մեկնել հավաքականներ, կմարզվեն մինչև հինգշաբթի։ Այս միջազգային դադարին թիմը գնում է կուտակված դառնությամբ։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Եթե սեպտեմբերյան դադարին Հանսի Ֆլիկը բաց թողեց թիմին. «Էգոն սպանում է հաջողությունը, կարևորը թիմն է»,-արտահայտությամբ, որի արձագանքը հասավ հանդերձարան՝ Վալյակասում ոչ-ոքիից հետո։ Հոկտեմբերյան դադարին կապտանռնագույնները գնում են երկու անընդմեջ պարտությամբ։ Երկու խաղ, որոնք մտածելու տեղիք են տալիս։

Սևիլյայից վերադառնալուց հետո այն ֆուտբոլիստները, որոնք չեն հրավիրվել իրենց հավաքականներ, այսօր առավոտյան մարզվել են մարզադահլիճում։ Մարզմանը ներկա եղածները վերականգնողական մարզում են անցկացրել։

Բացի այդ, վնասվածք ունեցող ֆուտբոլիստները նույնպես տարբեր վարժություններ են արել։ Ակնկալվում է, որ դադարից հետո կվերադառնան Ռաֆինյան, Ֆերմինը և, գուցե մի քանի օր ուշ, նաև Լամին Յամալը։

Մինչև տասը կապտանռնագույն ֆուտբոլիստներ մեկնել են իրենց ազգային հավաքականներ և ամենաուշը կվերադառնան երեքշաբթի։ Նրանց թվում կլինեն Կուբարսին, Պեդրին, Օլմոն, Ֆեռանը և Ռեշֆորդը, որոնք իրենց վերջին խաղը կանցկացնեն երեքշաբթի օրը։ Չորս օր անց Բարսելոնան կընդունի Ժիրոնային։

Բարսելոնայում մնացած ֆուտբոլիստները կմարզվեն մինչև հինգշաբթի, դրանից հետո նրանք մի քանի օր ազատ կլինեն։

Liana

Հեղինակ՝ Liana