
Բարսելոնան նոր վինգեր է գտել Բունդեսլիգայում
ՌԲ Լայպցիգի ֆուտբոլիստ Անտոնիո Նուսան հետաքրքրել է Բարսելոնային։ Կատալոնական ակումբը տարբերակներ է փնտրում հարձակման եզրերը ուժեղացնելու համար, և որպես տարբերակներից մեկը դիտարկվում է բազմակողմանի նորվեգացին, որը կարող է խաղալ գրեթե բոլոր հարձակվողական դիրքերում։ «Կապտանռնագույնները» բազմիցս սկաուտներ են ուղարկել՝ դիտելու 20-ամյա վինգերի մասնակցությամբ հանդիպումները։
Չմոռանաս միանալ մեր Տելեգրամ–ալիքին։
Transfermarkt-ի գնահատմամբ՝ Անտոնիո Նուսայի արժեքը կազմում է 28 միլիոն եվրո։ Անցյալ տարվա օգոստոսին ՌԲ Լայպցիգը վինգերին գնել է բելգիական Բրյուգեից 21 միլիոն եվրոյով։ Գերմանական թիմի կազմում անցկացրած 36 խաղում երիտասարդ ֆուտբոլիստը դարձել է 5 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ նախկինում հայտնել էինք Լուիս Դիասի հետ բանակցությունների դադարեցման մասին։