ad-banner-1
բարսելոնա-ժեզուշ-արսենալ

Բարսելոնան նոր հարձակվող է գտել Անգլիայում

Բարսելոնան կարող է նոր աստղով համալրվել։ Fichajes-ի հրապարակած տեղեկության համաձայն՝ Արսենալի հարձակվող Գաբրիել Ժեզուսը գրավել է Բարսայի ուշադրությունը։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Կատալոնական ակումբը Հանսի Ֆլիկի ղեկավարությամբ ուսումնասիրում է տարբերակներ՝ հարձակման գիծը ուժեղացնելու համար։ Բրազիլացի հարձակվողը, ով այժմ 28 տարեկան է, կարծես թե աստիճանաբար կորցնում է իր կարևորությունը Միկել Արտետայի ծրագրերում՝ հաշվի առնելով այն, որ Արսենալը ձեռք է բերել շվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշին, ով պետք է դառնա թիմի առաջատար հարձակվողը։

Մրցակցությունն ուժեղանում է, և խաղաժամանակը կարող է կրճատվել, ինչի պատճառով Գաբրիել Ժեզուսը կարող է ազատ լինել նոր ակումբ տեղափոխվելու առաջարկների համար։ Նրա խաղաոճը լավ է համընկնում Բարսելոնայի փիլիսոփայության հետ․ նա տեխնիկապես ուժեղ է, շարժուն և կարող է արդյունավետ համագործակցել փոքր տարածքներում։ Նրա բազմակողմանիությունն էլ մի մեծ առավելություն է, քանի որ նա կարող է գործել թե՛ կենտրոնական հարձակվողի դիրքում, և թե՛ եզրերում՝ Հանսի Ֆլիկին տրամադրելով տարբեր տակտիկական լուծումներ։

Ինչ դեր կունենա Բարսելոնայում Գաբրիել Ժեզուսը

Բարսելոնայում Գաբրիել Ժեզուսի հատկանիշները շատ կարևոր տեղեր կարող են լրացնել , որոնք Բարսան կորցնելու է Ռոբերտ Լևանդովսկու հեռանալուց հետո։ Բրազիլացու խելացի շարժումները և կարողությունը՝ խաղալու նեղ տարածքներում, կարող են օգնել թիմին վերադառնալ իր ավանդական հարձակողական ոճին։

Ֆլիկը, ըստ տեղեկությունների, փնտրում է շարժուն և բազմաֆունկցիոնալ խաղացողների, ինչը Ժեզուսին դարձնում է գրավիչ տարբերակ։ Սակայն Բարսան միակը չէ, որ հետևում է Ժեզուսին․ Միլանը, Տոտենհեմն ու Նյուքասլը նույնպես հետաքրքրված են նրանով։ Չնայած դրան՝ Բարսելոնայում խաղալու հնարավորությունը, նամանավանդ Ֆլիկի ղեկավարությամբ և այնպիսի համակարգում, որը համապատասխանում է Ժեզուսի ուժերին, կարող է դառնալ որոշիչ գործոն։ Ֆինանսական կողմը վճռորոշ կլինի։

Թեպետ «Բարսելոնայի» հետաքրքրությունը առայժմ կոնկրետ քայլի չի վերածվել, այս տրանսֆերն ի վերջո կախված կլինի ֆինանսական իրատեսությունից։ Հաշվի առնելով աշխատավարձային սահմանափակումները և սուղ տրանսֆերային բյուջեն՝ ցանկացած գործարք պետք է իրականացվի շատ խելամիտ ձևով։

Եթե Արսենալը պատրաստ լինի բարենպաստ պայմաններով բանակցել, օրինակ՝ վարձավճարով և հետագայում գնման իրավունքով գործարք առաջարկել, ապա դա կարող է դառնալ այն խելացի և հաշվարկված տրանսֆերներից մեկը, որոնց Բարսան վերջին տարիներին հակված է եղել։ Թեև Գաբրիել Ժեզուսը գուցե շուկայում ամենափայլուն անունը չէ, սակայն իր փորձով, բազմակողմանիությամբ և ոճային համապատասխանությամբ նա լուրջ տարբերակ է Բարսելոնայի համար։

Mari

Հեղինակ՝ Mari

Պատասխանել