
Տրանսֆերներ
Բարսելոնան Նիկո Ուիլյամսին ու Լուիս Դիասին այլընտրանք է գտել
Կատալոնական «Բարսելոնան» նոր եզրային հարձակվող է փնտրում։ «Կապտանռնագույնների» մոտ ձախողվեց Նիկո Ուիլյամսի («Աթլետիկ») տրանսֆերը, ինչպես նաև դժվարություններ առաջացան «Լիվերպուլի» խաղացող Լուիս Դիասի հետ բանակցություններում։ Լա Լիգայի չեմպիոնին հետ է պահում կոլումբիացու բարձր շուկայական արժեքը։
Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին
Ինչպես հայտնում է Sport.es-ը, «Բարսելոնայի» նոր թիրախը դարձել է նիգերիացի Ադեմոլա Լուկմանը, որը հանդես է գալիս Իտալիայի առաջնությունում՝ «Ատալանտայի» կազմում։ Ընդ որում, բերգամասկները պատրաստ են բաժանվել խաղացողից, եթե նրա համար առաջարկվի գոնե 50 միլիոն եվրո։ Անցյալ մրցաշրջանում 27-ամյա աֆրիկացին մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 20 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։