ad-banner-1
Ուիլյամս

Բարսելոնան մեղքի բաժին ուներ Նիկո Ուիլյամսի տրանսֆերի ձախողման մեջ

Նիկո Ուիլյամսի՝ Բարսելոնա տեղափոխությունը կրկին տապալվեց, չնայած կողմերի միջև նախնական պայմանավորվածությանը։ Տրանսֆերի շրջադարձային պահը դարձավ խաղացողի գործակալ Ֆելիքս Տայնտայի շուրջ առաջացած վեճը, ինչի արդյունքում հարձակվողը երկարաձգեց պայմանագիրը Աթլետիկ Բիլբաոյի հետ։

Այս ամռան ամենաաղմկահարույց տրանսֆերային պատմություններից մեկը դարձավ Նիկո Ուիլյամսի՝ Բարսելոնա տեղափոխությունը, որը կրկին ձախողվեց՝ չնայած կողմերի միջև նախնական համաձայնությանը։

Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։

23-ամյա հարձակվողը, որը երկար ժամանակ համարվում էր կատալոնական ակումբի գլխավոր թիրախներից մեկը, շատ մոտ էր Լա Լիգայի չեմպիոններին միանալուն։ Սակայն վերջին պահին տեղի ունեցավ անսպասելի շրջադարձ. Ուիլյամսը մերժեց Բարսայի առաջարկը՝ երկարաձգելով պայմանագիրը Աթլետիկի հետ։

Բարսելոնայի ղեկավարությունը մեղադրեց Նիկոյի գործակալ Ֆելիքս Տայնտային, որը, ըստ աղբյուրների, պահանջում էր գրավոր երաշխիքներ՝ խաղացողի գրանցման վերաբերյալ։ Այս հարցում ստեղծված լարվածությունը հանգեցրեց բանակցությունների ընդհատմանը։

SPORT-ի տեղեկություններով, Բարսելոնայի ներկայացուցիչներից մեկը նույնիսկ հորդորել է Նիկոյին փոխել գործակալին՝ հրաժարվել Տայնտայից ու ընտրել ակումբին մոտ կանգնած գործակալներ Խորխե Մենդեսին կամ Պինի Զահավիին։ Սակայն սա խիստ բացասական արձագանք է ստացել Ուիլյամսների ընտանիքի կողմից, որը տարիներ շարունակ վստահել է Տայնտային։

Նիկոյի ու Բարսելոնայի միջև արդեն գրեթե ամեն ինչ համաձայնեցված էր. նույնիսկ բժշկական զննման ժամանակը նշված էր։ Բանակցություններին ակտիվորեն ներգրավված էր նաև սպորտային տնօրեն Դեկուն։ Բայց ակումբի կողմից գործակալի փոփոխության պահանջը ոչ միայն բարկացրեց խաղացողին, այլև վերջնականապես խափանեց գործարքը։

Արդյունքում՝ Նիկոն նույն օրը համաձայնության եկավ Աթլետիկ Բիլբաոյի հետ՝ ստորագրելով երկարաժամկետ նոր պայմանագիր։ Գիշերը նկարահանվել է հայտարարության համար նախատեսված տեսահոլովակը, իսկ առավոտյան պաշտոնապես հրապարակվել է մնալու որոշումը։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել