
Բարսելոնան կխզի պայմանագրերը 2 ֆուտբոլիստի հետ
Բարսելոնայի դարպասապահ Ինյակի Պենյան և կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն մոտ ապագայում կարող են հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Կատալոնացիները մտադիր են խզել պայմանագրերը երկու ֆուտբոլիստների հետ։ Ակումբը նրանց կառաջարկի պայմանագրի վերջին տարվա աշխատավարձը և համատեղ համաձայնությամբ համագործակցության դադարեցում։
Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին
«Կապտանռնագույնները» մտադիր են բաժանվել ֆուտբոլիստներից մինչև հուլիսի 24-ը՝ ասիական երկրներ կայանալիք շրջագայության գնալուց առաջ։ Մինչ այդ նրանք նաև ցանկանում են վաճառել հարձակվող Պաու Վիկտորին, որի արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։
Կան նաև այլ խաղացողներ, որոնք մոտ ապագայում կարող են հեռանալ «Բարսելոնայից»։ Կատալոնացիները ստիպված են վաճառել ֆուտբոլիստների՝ ֆինանսական վիճակը բարելավելու և նորեկներ ձեռք բերելու համար։