
Ակումբ
Բարսելոնան կտրուկ և վերջնական որոշում է կայացրել Լևանդովսկու ապագայի վերաբերյալ
Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու դարաշրջանը Բարսելոնայում մոտենում է ավարտին։
Ըստ Don Balon-ի, ակումբի ղեկավարությունը՝ սպորտային տնօրեն Դեկուի գլխավորությամբ, վերջնական որոշում է կայացրել չերկարաձգել 37-ամյա հարձակվողի պայմանագիրը։ Լեհը կատալոնացիների կազմում կանցկացնի իր վերջին մրցաշրջանը և ամռանը կլքի ակումբը։
Այս քայլի հիմնական պատճառներն են խաղացողի տարիքը, ոչ ստաբիլ մարզավիճակը և բարձր աշխատավարձը, որը Բարսան այլևս չի կարող իրեն թույլ տալ։ Բացի այդ, Հանսի Ֆլիկի մարզչական շտաբը դժգոհ է Լևանդովսկու ցածր ակտիվությունից և պրեսինգին նրա չմասնակցելուց։