ad-banner-1

«Բարսելոնան» կարող է Նիկո Ուիլյամսից անցնել մեկ այլ վինգերի


«Բարսելոնան» դեռևս չի ավարտել Նիկո Ուիլյամսի տրանսֆերը։ 22-ամյա խաղացողը, իր գործակալի միջոցով, պահանջել է պայմանագրում ներառել գրանցման երաշխիքի կետ։ Սա դուր չի եկել կատալոնացիներին, և բանակցային գործընթացը դանդաղել է։

Հետևաբար, «Բարսելոնան» կարող է Նիկո Ուիլյամսից անցնել մեկ այլ ֆուտբոլիստի՝ «Լիվերպփուլի» վինգեր Լուիս Դիասին։ Ավելի վաղ Դեկուն հայտնել էր, որ «կապտանռնագույնները» հետաքրքրված են 28-ամյա կոլումբիացի ֆուտբոլիստով։

Սակայն խնդիր կա. «Լիվերպուլը» ցանկություն չունի բաց թողնել Դիասին, իսկ ինքը՝ խաղացողը, անհրաժեշտ ճնշում չի գործադրում իր ակումբի վրա։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել