ad-banner-1

Բարսելոնան կանգնել է նոր խոչընդոտի առաջ

Բարսելոնայի նոր մարզահագուստների շուրջ ստեղծված պատմությունը շարունակվում է։ Եթե Լա Լիգայի առաջին տուրում կատալոնացիները Մալյորկայի դեմ խաղում ստիպված էին հանդես գալ անցած մրցաշրջանի երրորդ մարզահագուստով՝ բաց կանաչ 2024/25 դիզայնով, ապա նույն իրավիճակը կրկնվելու է նաև այս շաբաթավերջին։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Պարզվել է, որ Բարսելոնայի 2025/26 մրցաշրջանի երեք նոր մարզաշապիկները համարվում են Մալյորկայի գույների հետ անհամատեղելի։ Այժմ Լա Լիգան նույն որոշումն է կայացրել նաև Լևանտեի հետ առաջիկա հանդիպման համար։

Չի թույլատրվում երրորդ համազգեստը Լևանտեի դեմ

Ինչպես հաղորդում է SPORT-ը, մրցաշարի կազմակերպիչը արգելել է Բարսելոնային նախշավոր նարնջագույն երրորդ մարզահագուստով խաղալ Լևանտեի դաշտում։ Ո՞ր հագուստով պետք է թիմը հանդես գա՝ որոշում է ոչ թե ակումբը, այլ մրցավարական կոմիտեի տնօրենը։

Ըստ ընթացակարգի՝ երկու ակումբները նախապես իրենց տարբերակները ներբեռնում են պաշտոնական Kit Selector հավելվածում, և հաստատումից հետո վերջնական համադրությունը վավերացվում է։

Առաջին տուրում կատալոնացիների երեք նոր տարբերակներից ոչ մեկը չբավարարեց հավելվածի պահանջները, ինչի արդյունքում թիմը ստիպված էր հանդես գալ անցած մրցաշրջանի մարզաշապիկով։ Իսկ հիմա՝ երկրորդ տուրում, նույնը կրկնվելու է նաև Լևանտեի դաշտում։

Լա Լիգան պնդում է, որ տանտիրոջ գույները հակասում են Բարսելոնայի բոլոր նոր դիզայններին՝ ներառյալ նարնջագույն երրորդ շապիկը։ Ըստ կազմակերպիչների՝ դրա երանգը կարող է շփոթվել Լևանտեի կարմիրի հետ։

Այս իրավիճակը հիշեցնում է 2014 թվականի դեպքը, երբ Լուիս Էնրիկեի ղեկավարությամբ Բարսելոնան նույն մարզադաշտում հանդես եկավ նարնջագույն շապիկով և հաղթեց 5։0 հաշվով։ Սակայն այս անգամ Լա Լիգան հրաժարվել է հաստատել նմանատիպ դիզայնը։

Նշենք, որ Բարսելոնայի 2025/26 մրցաշրջանի երրորդ մարզահագուստը դեռ պաշտոնապես չի ներկայացվել ակումբի կայքում կամ ալիքներով։ Այնուամենայնիվ, արդեն վաճառքում է տարբեր Nike խանութներում աշխարհով մեկ։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել