ad-banner-1

Բարսելոնան հիասթափված է ՄՅՈՒ-ի հնչեղ տրանսֆերից

Մեկ շաբաթից Ռոբերտ Լևանդովսկին կդառնա 37 տարեկան, ինչը Բարսելոնային դրդում է պլանավորել լեհ հարձակվողի երկարաժամկետ փոխարինումը։ Նման տարբերակ կատալոնական ակումբն արդեն ուներ, բայց այն դուրս սահեց նրանց ձեռքից։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, Բարսելոնան պլանավորում էր Լայպցիգի հարձակվող Բենջամին Սեսկոյի տրանսֆերը։ Սակայն տեղափոխությունը նախատեսված էր հաջորդ ամռանը, իսկ ակումբում հասկանում էին, որ ֆինանսական սահմանափակումները թույլ չեն տա Բարսելոնային մեկ տարով հետաձգել տրանսֆերը։

Բացի այդ, Կատալոնիայում պարզապես չկարողացան մրցակցել Մանչեստեր Յունայթեդի հնարավորությունների հետ, որը հարձակվողի համար վճարել է հսկայական 85 միլիոն եվրո։ Ֆինանսական վիճակը ստիպում է ակումբին փնտրել ավելի մատչելի տարբերակներ, հնարավոր է՝ երկրորդական շուկաներում, կամ նույնիսկ հրաժարվել դասական «իններորդ համարի» փնտրտուքից՝ հօգուտ ունիվերսալ խաղացողների։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել