ad-banner-1
դեկու բարսելոնա

Բարսելոնան հետևում է Ֆլումինենսեի 18-ամյա տաղանդին

«Բարսելոնան» շարունակում է երիտասարդ տաղանդների որոնումները, և այս պահին կատալոնական ակումբի դիտակետում է հայտնվել Ֆլումինենսեի վերելք ապրող ֆուտբոլիստ Ռիքելմե Ֆելիպեն։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, ակումբը ավելի քան մեկ տարի հետևում է բրազիլացի վինգերին՝ իր հարավամերիկյան սկաուտական ցանցի միջոցով։

Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։

Ռիքելմե Ֆելիպե
Ռիքելմե Ֆելիպե

Նախկին Բարսայի խաղացող և այժմ Բոկա Խունիորսի նախագահ Խուան Ռոման Ռիքելմեի անունը կրող Ռիքելմեն 18 տարեկան է և արդեն հասցրել է ուշադրություն գրավել։ Նա իր նորամուտը նշել է այս տարվա հունվարին և այժմ համարվում է Ֆլումինենսեի ամենահեռանկարային խաղացողներից մեկը։

Հիշեցնենք, որ Ֆլիկը մեկ այլ 18–ամյա տաղանդի արդեն առաջին թիմում տեղ է խոստացել։

Ֆելիպեն ակումբի ակադեմիայում հայտնվել է 10 տարեկանում և երկար ժամանակ աչքի է ընկել գոլահարական բնույթով։ Սակայն մեծահասակների թիմում նա փոխել է իր խաղաոճը՝ կենտրոնանալով թիմային խաղի վրա՝ օգտագործելով իր տեսլականը և տեխնիկան՝ պահեր ստեղծելու համար։

Նրա հավաքական մտածողությունը շատերին հիշեցնում է իր անվանակցին։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել