ad-banner-1

«Բարսելոնան» հետաքրքրված է Արգենտինայի հավաքականի պաշտպանով

«Բարսելոնան» հետաքրքրված է «Ինդեպենդիենտեի» և Արգենտինայի հավաքականի կենտրոնական պաշտպան Կևին Լոմոնասոյի ծառայություններով։ Այս մասին հայտնում է TyC Sports-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնացիները կարող են ձեռք բերել 23-ամյա ֆուտբոլիստին, եթե Ռոնալդ Արաուխոն և Անդրեաս Քրիստենսենը հեռանան ակումբից։ Նշվում է, որ Լոմոնասոյով հետաքրքրված թիմերը նրա տրանսֆերի համար պետք է վճարեն 20 միլիոն դոլար (17 միլիոն եվրո)։

Պաշտպանը հրավիրվել էր Արգենտինայի հավաքական՝ մասնակցելու 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին։

David

Հեղինակ՝ David

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել