ad-banner-1
Բարսելոնա Դեկու

Բարսելոնան հետաքրքրված է 16–ամյա վունդերկինդով

Բարսելոնան արդեն որոշ ժամանակ է, ինչ ուշադրությամբ հետևում է Կարդոզու Վարելային։ Կատալոնական ակումբի հետաքրքրությունը պորտուգալացի տաղանդի նկատմամբ սկիզբ է առել դեռ նրա՝ Պորտուում հանդես գալու տարիներին, սակայն ավելի է ուժեղացել Զագրեբի Դինամո տեղափոխվելուց հետո։

Այս ամառ Վարելայի հետ կապված լուրերը շարունակվեցին, և հայտնվեցին տեղեկություններ, թե Բարսան աշխատում է գործարքի վրա, որի արժեքը կազմում է 5 միլիոն եվրո որպես երաշխավորված վճար, և 20 միլիոն եվրո որպես ելույթներից կախված բոնուսներ։

Սակայն 16-ամյա վունդերկինդն այս ամառ երկարաձգեց պայմանագիրը Զագրեբի Դինամոյի հետ մինչև 2028 թվականը՝ փակելով հեռանալու դռները։


Բարսելոնան շարունակում է հետևել Վարելային

Սակայն, SPORT-ը այժմ հայտնում է, որ Բլաուգրանան շարունակելու է ուշադրությամբ հետևել Վարելային մինչև հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի սկիզբ։

Երիտասարդ վինգերը շարունակում է իր շուրջ աղմուկ բարձրացնել և շաբաթ օրը ուկրաինական Կրիվբասի դեմ Զագրեբի Դինամոյի վերջին նախամրցաշրջանային խաղում աչքի ընկնող խաղացողներից մեկն էր։

16-ամյա ֆուտբոլիստը դուրս եկավ փոխարինման և իր ազդեցությունն ունեցավ՝ դառնալով գոլի հեղինակ, որը հաշիվը դարձրեց 4–1։ Ընդամենը չորս րոպե անց՝ 82-րդ րոպեին, վազքից հետո նա փոխանցում կատարեց տուգանային հրապարակ, որն ավարտվեց ինքնագոլով։

Այս ամենը տեղի ունեցավ ընդամենը 30 րոպեում։

Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ–ալիքին։

Ակնկալվում է, որ գալիք մրցաշրջանը Վարելայի համար Խորվաթիայի բարձրագույն լիգայում կլինի աճի և դիրքերի ամրապնդման տարի։

Սակայն Դինամոյի գլխավոր մարզիչ Մարիո Կովաչևիչը գործում է զգուշորեն։ Այս մոտեցումը մասամբ պայմանավորված է վերջերս ստացած վնասվածքի հետ կապված մտավախությամբ։ Հուլիսի սկզբին Վարելան դիսկոմֆորտի պատճառով լքել էր մարզումը, սակայն պարզվեց, որ խնդիրն այդքան էլ լուրջ չէր։


Անկախ ամեն ինչից, Զագրեբի Դինամոյի հիմնական կազմում Վարելայի վերջին բարձրակարգ ելույթը ևս մեկ ապացույց է, թե ինչու է Բարսան այդքան մեծ հետաքրքրություն ցուցաբերում։

Ուստի, ակումբը պլան է մշակում, որպեսզի պորտուգալացի վինգերը թիմին միանա 2026 թվականի ամռանը, երբ նա մոտ կլինի 18 տարեկան դառնալուն։

Կապտանռնագույնները լավ հարաբերություններ ունեն ֆուտբոլիստի գործակալ Էնդի Բարայի հետ, որը ներկայացնում է նաև Դանի Օլմոյի և Ժոան Գարսիայի շահերը, ինչն էլ ավելի է մեծացնում նրանց հնարավորությունները։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Բարսելոնան հետևում է մեկ այլ վունդերկինդի։

GORTEV

Հեղինակ՝ GORTEV

Ես Գոռ Թևոսյանն եմ՝ FCBarca.am կայքի հիմնադիրներից մեկը։

Պատասխանել