ad-banner-1
բարսա-բարսելոնա

Բարսելոնան հաստատեց իր պաշտոնական կազմը

Բարսելոնան հրապարակել է 2025-26 մրցաշրջանի համար նախատեսված խաղացողների պաշտոնական կազմը։

Միացե՛ք մեր Տելեգրամ–ալիքին և կարդացե՛ք նորությունները բոլորից շուտ։

Տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո Բարսելոնան հրապարակեց առաջին թիմի խաղահամարները։Մարկ Բեռնալը կկրի 22 համարը, իսկ Ռունի Բարդաղջին՝ 28 համարը։ Այժմ ազատ են 2, 12 և 19 համարները։

Ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուն զուգընթաց Հանսի Ֆլիկը հիմա հստակ գիտի, թե այս մրցաշրջանում որ խաղացողներին կունենա իր տրամադրության տակ։ Մինչև հաջորդ ձմեռային տրանսֆերային պատուհանը գերմանացի մարզիչը կունենա 22 խաղացող՝ հիմնական թիմի կազմում, բացի Ռունի Բարդաղջիից, ով կմասնակցի պահեստային թիմի խաղերին ևս։

Այս շաբաթ օրը Բարսելոնան պաշտոնապես հայտարարեց այս մրցաշրջանի համարների մասին՝ բացահայտելով, որ Մարկ Բեռնալը կկրի 22 համարը, որը Գյունդողանը թողել էր երկու մրցաշրջան առաջ, իսկ Ռունի Բարդաղջին՝ 28-ը։ Ժերար Մարտինը, որի հետ պայմանագիրը մի քանի շաբաթ առաջ էր կնքվել, կկրի 18-ը (արդեն հայտարարվել է), իսկ նորեկներ Ժոան Գարսիան և Մարկուս Ռեշֆորդը կկրեն համապատասխանաբար 13 և 14 համարները։

Սրանք Բարսելոնայի կազմի համարներն են. Տեր Շտեգեն (1), Բալդե (3), Արաուխո (4), Պաու Կուբարսի (5), Գավի (6), Ֆերան (7), Պեդրի (8), Լևանդովսկի (9), Լամինե Յամալ (10), Ռաֆինյա (11), Ժոան Գարսիա (13), Ռեշֆորդ (14), Քրիստենսեն (15), Օլմո (20), Դե Յոնգ (21), Բերնալ (22), Կունդե (23), Էրիկ (24), Շչեսնին (25) և Ռունի Բարդաղջի (28):

Liana

Հեղինակ՝ Liana

Պատասխանել