ad-banner-1

Բարսելոնան համաձայնության է եկել Նիկո Ուիլյամսի հետ

«Բարսելոնան» համաձայնության է եկել հասել Բիլբաոյի «Աթլետիկի» ձախ եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսի հետ՝ անձնական պայմանագրի կետերի շուրջ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան իր սոցիալական ցանցերում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» որոշել է վճարել 22-ամյա իսպանացի վինգերի հրաժարագինը։ Այս տեղեկությունը հրապարակել է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նիկոն գործող պայմանագիր ունի Բիլբաոյի ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2027 թվականը: Ընդհանուր առմամբ, ակումբային մակարդակում իր կարիերայի ընթացքում կրտսեր Ուիլյամսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 167 հանդիպում, խփել 31 գոլ և կատարել 30 գոլային փոխանցում։

Պատասխանել