
Բարսելոնան համաձայնել է անկացնել ընկերական հանդիպում Լիբիայում
Ըստ Mundo Deportivo-ի՝ Բարսելոնան համաձայնել է ընկերական հանդիպում անցկացնել Լիբիայում և ապագայում նաև ակադեմիա բացել այդ երկրում։
Չմոռանաք միանալ մեր Տելեգրամ-ալիքին։
Լիբիայի ներդրումների նախարար Ալի Ալ Սաիդին և Լիբիայի Ներկայացուցիչների պալատի անդամ Ալ Սալիհին Աբդուլ Նաբին համաձայնության են հասել Բարսայի նախագահ Ժոան Լապորտայի հետ՝ Լիբիայում ֆուտբոլային ակադեմիա բացելու շուրջ։
Նույն համաձայնագրի շրջանակներում, ենթադրվում է, որ ընկերական հանդիպում կանցկացվի Բենգազիում՝ Լիբիայի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Տրիպոլիից հետո։
Դեռևս պարզ չէ, թե երբ կկայանա ընկերական հանդիպումը, սակայն կա համաձայնություն, որ կատալոնական թիմը կայցելի Աֆրիկա խաղի համար։
Լիբիայի ներդրումների նախարարի հետ հանդիպումը ամրապնդում է «Barça Experience» նախագիծը երկրում։ Նման ռազմավարության միջոցով Լա Լիգայի չեմպիոնները ձգտում են կառուցել և պահպանել ամուր հարաբերություններ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի հետ։
Ավելի վաղ պատմել էինք, որ Շչենսնին որոշել է մնալ Բարսայում։