ad-banner-1

Բարսելոնան դիտարկում է Պրեմիեր լիգայի պաշտպաններին

Բարսելոնան քննարկում է հունվարին տրանսֆերային շուկայում պաշտպանական գիծն ուժեղացնելու հնարավորությունը։ Ակումբը ունի 20 օր՝ Անդրեաս Քրիստենսենի երկարատև վնասվածքը պաշտոնապես ձևակերպելու համար, ինչը թույլ կտա գրանցել նոր խաղացող՝ դանիացու աշխատավարձի 80 տոկոսի չափով։

Դարձի՛ր Բարսելոնայի պաշտոնական ֆան–ակումբի անդամ 💙❤️

Ինչպես հայտնում է SPORT-ը, մի շարք գործակալներ և միջնորդներ կատալոնական ակումբին առաջարկել են Պրեմիեր լիգայի ներկայացուցիչներ՝ Մանչեսթեր Սիթիի Նաթան Ակեին և Չելսիի Աքսել Դիսասիին։

Գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը և սպորտային տնօրեն Դեկուն հստակ դիրքորոշում ունեն. տրանսֆերը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ֆուտբոլիստը իսկապես բարձր մակարդակի լինի և ֆինանսական պայմանները ընդունելի լինեն։

Նաթան Ակեն քիչ խաղաժամանակ է ստանում Մանչեսթեր Սիթիում և ցանկանում է ավելի կարևոր դեր ունենալ՝ Նիդերլանդների հավաքականի մեկնարկային կազմում ԱԱ մեկնելու համար։ Նա կարող է խաղալ թե՛ ձախ կենտրոնական պաշտպանի, թե՛ եզրային պաշտպանի դիրքում, սակայն խնդիրն այն է, որ անգլիական ակումբը ցանկանում է միայն լիարժեք վաճառք, իսկ ֆուտբոլիստը ունի նաև այլ առաջարկներ Պրեմիեր լիգայից։

Մյուս տարբերակը Աքսել Դիսասն է։ Չելսին նրան չի գրանցել մրցաշրջանի համար՝ ունենալով պաշտպանների մեծ քանակ, չնայած երեք տարի առաջ նրա համար վճարել է 45 միլիոն եվրո։ Անցած մրցաշրջանում ֆրանսիացին հաջող ելույթներ է ունեցել Աստոն Վիլայում վարձավճարով և այժմ ցանկանում է խաղաժամանակ՝ աշխարհի առաջնության հեռանկարը պահպանելու համար։ Նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Միլանը, սակայն Դիսասին պատրաստ է սպասել՝ եթե Բարսելոնայից առաջարկ ստանա։

Միևնույն ժամանակ, Բարսելոնան չի շտապում։ Ակումբում դիտարկվում են նաև ներքին լուծումներ՝ Էրիկ Գարսիային կրկին կենտրոնական պաշտպանի դիրք տեղափոխելը, ինչպես նաև Մարկ Բերնալի ավելի ակտիվ օգտագործումը պաշտպանական կիսապաշտպանությունում։ Բացի այդ, սպասվում է, որ Գավին կվերադառնա վնասվածքից փետրվարի կեսերին, իսկ Ռոնալդ Արաուխոն պետք է վերսկսի մարզումները դեկտեմբերի 29-ին։

Ակումբը շարունակում է հավաքել տեղեկատվություն՝ հասկանալով, որ պաշտպանությունում նոր խնդիրների դեպքում փետրվարից հետո իրավիճակը կարող է դառնալ անլուծելի։

Anna

Հեղինակ՝ Anna