ad-banner-1
Ռաֆա Յուստե-Դեկու-Բարսելոնա-Բարսա

Բարսելոնան չեղարկել է Ճապոնիայում նախատեսված հանդիպումը

Բարսելոնան պաշտոնապես հայտարարել է, որ դուրս է գալիս Ճապոնիայում նախատեսված նախամրցաշրջանային շրջագայությունից՝ չեղարկելով Վիսել Կոբեի հետ խաղը։ Որոշումը կայացվել է Մարկուս Ռեշֆորդի ներկայացման շնորհանդեսից ընդամենը մի քանի ժամ անց՝ զարմանք առաջացնելով ինչպես ակումբում, այնպես էլ մամուլի շրջանակներում։

Չմոռանաս միանալ մեր Տելեգրամ-ալիքին։

Ինչպես հայտնում է Jijantes-ը, կատալոնական ակումբի փոխնախագահ Ռաֆա Յուստեն այսպես է մեկնաբանել իրավիճակը․

«Մենք աշխատում ենք կորեական տարբերակի վրա։ Ճապոնիա չենք մեկնում, քանի որ նրանք հարգանք չեն ցուցաբերել ակումբի նկատմամբ։ Մենք պաշտպանում ենք մեր շահերը»։

Ըստ ակումբի պաշտոնական հայտարարության՝ ճապոնական կողմը լուրջ կերպով խախտել է պայմանագրի կետերը, ինչի հետևանքով էլ հանդիպման չեղարկումը դարձել է անխուսափելի։

Մի քանի օր շարունակ անորոշություն կար Ասիայում կայանալիք շրջագայության կազմի շուրջ, սակայն ոչ ոք չէր սպասում, որ Բարսան այդքան կտրուկ քայլի կդիմեր հանդիպումից ընդամենը օրեր առաջ։

Մարկուս Ռեշֆորդի շնորհանդեսից մի քանի րոպե անց ֆուտբոլիստները հաղորդագրություններ են ստացել իրենց հեռախոսներին՝ տեղեկանալով Ճապոնիայի խաղերի չեղարկման մասին։ Ըստ այդ հաղորդագրությունների՝ այս պահի դրությամբ միայն Հարավային Կորեայում կայանալիք հանդիպումներն են մնում օրակարգում։

Ակումբը չեղարկել է նաև հուլիսի 24-ի առավոտյան դեպի Ասիա նախատեսված թռիչքը։ Փոխարենը ֆուտբոլիստները վերադարձել են Սիուտատ Էսպորտիվա՝ մասնակցելու կրկնակի մարզումներին։ Սա, իր հերթին, հնարավորություն է տալիս գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկին ավելի խորը աշխատելու թե՛ տակտիկական լուծումների, և թե՛ նորեկների՝ հատկապես Ռեշֆորդի՝ թիմի հետ ինտեգրման ուղղությամբ։

Չնայած Ճապոնիայում հանդիպման չեղարկումը կարող է առաջացնել դիվանագիտական ու ֆինանսական խնդիրներ, Բարսելոնան այս իրավիճակից փորձում է առավելագույն օգուտ քաղել՝ ավելացնելով նախամրցաշրջանի մարզումային փուլում պատրաստության մակարդակը։

Ակումբը հիմա աշխատում է կորեական խաղերն անխափան կայանալու ուղղությամբ։

Milena

Հեղինակ՝ Milena

Ես Միլենան եմ՝ fcbarca.am կայքի հեղինակներից մեկը։

Պատասխանել