
Տրանսֆերներ
Բարսելոնան ցանկանում է ձեռք բերել աշխարհի լավագույն ռմբարկուներից մեկին
Բարսելոնան սկսել է հիմնական հարձակվողի դիրքի համար թեկնածուների ընտրությունը։ Այժմ այս դիրքը զբաղեցնում է Ռոբերտ Լևանդովսկին, սակայն 37-ամյա լեհը հաջորդ ամառ պայմանագրի ավարտից հետո կլքի կատալոնական ակումբը։
Ինչպես հայտնում է El Nacional-ը, Բարսելոնան նպատակադրվել է պայմանագիր կնքել Բավարիայի խաղացող Հարի Քեյնի հետ։ Բրիտանացին կարող է թիմի կազմը համալրել 2026 թվականի ամռանը։ Նրա թեկնածությանը սատարում է Բարսելոնայի մարզական տնօրեն Դեկուն։
Հենց Քեյնն է առաջնահերթ թեկնածուն կատալոնական ակումբի համար։